ԵԱՀԿ-ում տպավորված են մամուլի ազատության ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացով. VOA

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ԵԱՀԿ-ում տպավորված են խոսքի և մամուլի ազատության ոլորտում «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի կողմից գրանցված առաջընթացով, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ֆրանսիայի նախկին քաղաքական գործիչ, իսկ այժմ Լրատվամիջոցների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը. «Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ես այցելել եմ Հայաստան, հանդիպել նրա հետ՝ անմիջապես «Թավշյա հեղափոխությունից» հետո: Կարծում եմ, երկրում տեղի է ունեցել շատ տպավորիչ փոփոխություններ, մենք իրոք ոգեշնչված ենք Հայաստանի գրանցած առաջընթացով և մեզ համար շատ կարևոր է շարունակել աշխատանքը Հայաստանի իշխանությունների հետ՝ միասին է՛լ ավելի բարելավելով մամուլի ազատությունը երկրում»:

Այժմ Հայաստանում իրավիճակը հասունացել է նաև առավել անկախ հանրային հեռարձակողի զարգացման հեռանկարները քննարկելու համար, նշում է ԵԱՀԿ ներկայացուցիչը. «Մենք անդրադարձել էինք նաև առցանց կարգավորումների խնդրին. ես տեղյակ եմ, որ առկա են բազմաթիվ մտահոգություններ կեղծ նորությունների, լրատվական մանիպուլյացիաների վերաբերյալ: Կարծում եմ մեզ անհրաժեշտ է առաջին հերթին աջակցել առավել որակյալ լրատվություն և փաստերի ստուգում ապահովող լրատվամիջոցների զարգացմանը, այլ ոչ թե օրենքներ ընդունելով փորձել կարգավորել խնդիրները, քանի որ դա կարող է բացասաբար ազդել ազատ արտահայտման իրավունքի վրա, իսկ ազատ արտահայտման իրավունքը շատ զարգացած է Հայաստանում և պետք է պաշտպանված մնա»:

Նոյեմբերին Հարլեմ Դեզիրը նախատեսում է կրկին Հայաստան այցելել՝ Հայաստանի կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրեր քննարկելու համար: Վաշինգտոնում Դեզիրը մասնակցում էր ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներին, որտեղ ներկայացրել էր ԵԱՀԿ-ի տարածքում մամուլի ազատության մակարդակը: ԵԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքով, Ռուսաստանի կողմից կեղծ լուրերի տարածումը ԵԱՀԿ-ի տարածքում գտնվող որոշ երկրներում լուրջ խնդիր է մնում, մինչդեռ Ռուսաստանի ներսում լրագրողներին ճնշումների են ենթարկում: Չափազանց ծանր է իրավիճակը նաև Ադրբեջանում և Թուրքիայում. Թուրքիայում իշխանությունն անհիմն մեղադրում է քրդական հարցերը լուսաբանող լրագրողներին ահաբեկիչների հետ համագործակցելու համար, իսկ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ցանկության դեպքում հարևան Վրաստանի տարածքից անկախ ադրբեջանցի լրագրող են առևանգում, որից հետո Բաքվում դատում նրան:

Հետևում է Հարլեմ Դեզիրը ևս մեկ կարևոր հարցին՝ Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության հետաքննությանը. «Վերջերս դատավճիռ էր կայացվել Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող մի քանի մարդու նկատմամբ՝ դա շատ կարևոր քայլ էր, սակայն, դեռևս այդ սպանության մեջ ներգրավված ոչ բոլոր մարդիկ են հայտնաբերվել ու դատապարտվել: Կարծում եմ, Թուրքիային շատ կարևոր է հեղաշրջման փորձից արդեն 3 տարի անց ի վերջո հասնել գիտակցությանը, որ պետք է լինի իրական հարգանք լրատվամիջոցների բազմազանության և արտահայտման իրավունքի նկատմամբ»: