ԿԳՄՍ նախարարությունում կայացել է սփյուռքի մանկավարժական ներուժի ներգրավմանը նվիրված քննարկում

Լուրեր

10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը  հուլիսի 25-ին ընդունել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի այս տարվա մասնակիցներին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով ուսուցիչներին` նախարարի տեղակալը նշել է, որ սփյուռքում կուտակված մասնագիտական ներուժի բացահայտումը կարևոր է ինչպես սփյուռքի, այնպես էլ Հայաստանի  դպրոցների զարգացման և մրցունակության բարձրացման առումով: Նրա խոսքով` սփյուռքում աշխատող ուսուցիչները կապող օղակ են` սփյուռքի մասնագիտական ներուժը ճանաչելու, նաև նրանց այն կրթական բարեփոխումներին մասնակից դարձնելու համար, որոնք այժմ նախաձեռնել է նախարարությունը:  Արևիկ Անափիոսյանը հավելել է, որ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակային վերանայումը ևս նախարարության օրակարգում է:

Հանդիպման ընթացքում ուսուցիչները ներկայացրել են մի շարք առաջարկություններ և խնդիրներ: Մասնավորապես, հարց է բարձրացվել սփյուռքի մեկօրյա դպրոցների համար կազմել ավելի թեթև, բեռնաթափված կրթական ծրագիր, որը հնարավոր կլինի  շաբաթական մեկ օր դասավանդվելով՝ ամբողջությամբ կատարել: Նախարարի տեղակալը նշել է, որ  այդ ուղղությամբ աշխատանքներն այժմ գտնվում են ԿԳՄՍ նախարարության գործառույթների շրջանակում և այդ ուղղությամբ քննարկումներ արդեն եղել են. «Պետք է վերանայենք կրթական ծրագրերն ու դասագրքերը` դրան ներգրավելով նաև սփյուռքի մեկօրյա դպրոցների մասնագիտական ներուժն ու փորձը»,- նշել է Արևիկ Անափիոսյանը: