Արցախի իշխանությունները ո՛չ Սամվել Բաբայանին, ո՛չ որևէ մեկին չեն ահաբեկում. Դավիթ Բաբայան

Լուրեր

05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահեցնում է՝ Արցախի իշխանությունն ապատեղեկատվություն չի տարածել Սամվել Բաբայանի կողմից Արցախում ճանապարհներ փակելու վերաբերյալ, ինչպես ասված է Բաբայանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Ցանկացած գործունեություն պետք է իրականացվի օրենքի տառին խիստ համահունչ։ Արցախում չպետք է լինեն արտոնյալներ կամ թշվառներ, յուրաքանչյուրը պետք է իր գործունեությունը ծավալի օրենքի սահմաններում։ Եթե օրենքը թույլ է տալիս հանրահավաքներ անցկացնել, ապա բոլորն օրենքի տառին համապատասխան ազատ են հավաքներ կազմակերպել: Իսկ թե մամուլն ի՞նչ է գրել կամ Սամվել Բաբայանի գրասենյակն ինչպե՞ս է այդ հրապարակմանն արձագանքել, որևէ բան չեմ կարող ասել»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության այն հատվածին, թե Բակո Սահակյանն ուժային կառույցների միջոցով փորձում է ահաբեկել մարդկանց, Դավիթ Բաբայանն ասաց. «Առհասարակ որևէ մեկը որևէ մեկին ահաբեկելու իրավունք չունի, կա օրենքով սահմանված կարգ՝ ազատ և թափանցիկ ընտրություն անցկացնելու համար։ Իշխանությունների կողմից ո՛չ Սամվել Բաբայանի, ո՛չ որևէ մեկի նկատմամբ օրենքին հակասող որևէ գործողություն չի կատարվել: Ինչ վերաբերում է նրան, թե Բակո Սահակյանն օրենքը խախտելով է առաջադրվել 3 անգամ, ապա պետք է նշեմ, որ անցումային այս փուլը նախատեսված է եղել Սահմանադրությամբ։ Երեք տարի՝ 2017-2020 թվականներին, ընտրություններ չեն լինելու, իսկ գործող նախագահն արդեն հայտարարել է, որ 2020-ի ընտրություններին չի առաջադրվելու»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր.

««Լուսաբանումները», թե Սամվել Բաբայանը պատրաստվում է փակել միջպետական ճանապարհներ, չեն համապատասխանում իրականությանը, զուտ այն պատճառով, որ դա դեմ է Սամվել Բաբայանի պետականամետ դիրքորոշմանը և առհասարակ դեմ է առողջ հասարակարգի ձևավորման նրա մոտեցումներին։ Սամվել Բաբայանը շատ լավ գիտի Արցախի ազատագրման գինը և նրա պահպանման բոլոր երաշխիքները:

Արցախի ապակայունացմանը գնացող գործընթացները զուգահեռներ չեն կարող ունենալ Բաբայանի քաղաքական պատկերացումների հետ։ Ուստի կոչ ենք անում անձին արատավորող և նրա գաղափարներին դեմ գնացող՝ այս մակարդակի հոդվածները գրելուց առաջ ճշտել տվյալ կողմի դիրքորոշումը։

Սա Արցախի Հանրապետության իշխանության տարածած ապատեղեկատվությունն է, որով փորձում են բխեցնել հետագա իրենց անելիքները: Իշխանությունը զավթած Բակո Սահակյանը, որը երրորդ անգամ առաջադրվեց նախագահի պաշտոնում ապօրինի, հակասահմանադրական ճանապարհով, այսօր ուժային կառույցների միջոցով փորձում է ահաբեկել մարդկանց: Չի ստացվելու, պայթել են այն վախի ձևաչափերը, որոնք տարիներ շարունակ կիրառվել են Արցախում»:

Աղավնի Սուքիասյան