Վրաստանի իշխանությունները կարող են սուբսիդավորել Երևանով տարանցիկ չվերթները ՌԴ-ից

Լուրեր

03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
Բոլորը

Վրաստանի իշխանությունները պատրաստ են առանց ԱԱՀ-ի շուրջ 1.2 մլն եվրո հատկացնել՝ Ռուսաստանից դեպի Թբիլիսի և Բաթումի Երևանով տարանցիկ ավիաչվերթները սուբսիդավորելու համար: Այս մասին գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Կառավարության որոշումը:

Որոշման համաձայն՝ սուբսիդավորման մասին պայմանագիր կկնքվի առնվազն երկու ավիաընկերության հետ, որոնք Ռուսաստանից Հայաստանով տարանցմամբ Վրաստան են թռչում:

Յուրաքանչյուր ուղղության համար փաստաթղթերը կստորագրվեն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով, իսկ սուբսիդավորման հավակնող ավիաընկերությունը յուրաքանչյուր վրացական օդանավակայան շաբաթական առնվազն 2 տարանցիկ չվերթ պետք է իրականացնի:

Վրաստանի Կառավարությունը որոշել է, որ Ռուսաստանից Վրաստան ժամանող ցանկացած ուղևորի համար սուբսիդավորման վճարը կկազմի շուրջ 90 եվրո՝ առանց ԱԱՀ-ի, իսկ յուրաքանչյուր ավիաընկերության հետ համաձայնագրի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 600 հազար եվրոն՝ դարձյալ առանց ԱԱՀ-ի:

Նշենք, որ ՌԴ-ի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել է հուլիսի 8-ին՝ հունիսի 20-ից Վրաստանի մայրաքաղաքում հակառուսական ակցիաների ֆոնին: