Արդվի համայնքի բնակիչները նախարարությունից պահանջում են մերժել Շեկաղբյուրում որոնողական աշխատանքների իրականացման հայտը

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները նամակով կրկին դիմել են ՀՀ բնապահպանության նախարարություն` պահանջելով մերժել «Միռամ» ՍՊԸ-ի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում որոնողական աշխատանքների իրականացման հայտը: Այս մասին տեղեկացնում է «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը. փոխանցում է ecolur.org-ն:

Արդվեցիների նամակում գրված է. «Արդվի համայնքը 11.08.2017 թվականին ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանի`բնակիչներին ուղղված պատասխան նամակը: Նամակում մասնավորապես նշված է, որ «ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2017-2020 թթ. ընթացքում որոնողական աշխատանքների կատարման մասին» հայտի փորձաքննությունը դադարեցված է, և այն ուղարկված է լրամշակման:

Մենք` Արդվի համայնքի բնակիչներս, կրկին պահանջում ենք, որ «ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2017-2020թթ. ընթացքում որոնողական աշխատանքների կատարման մասին» հայտը մերժվի ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի կողմից: 

Արդվեցիները մեկ մարդու նման դեմ են ցանկացած հանքարդյունաբերական գործունեության Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում:

Արձագանքելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանի նամակին, որում նշված է, որ 26.07.2017 ի կայանալիք լսումները հնարավոր չեղավ իրականացնել և լսել հանրության կարծիքը բողոքի ակցիայի պատճառով, տեղեկացնում ենք, որ գյուղացիները հավաքվել էին իրենց կարծիքը հայտնելու, որը նաև Ձեզ է ուղարկվել 94 ստորագրությամբ նամակի տեսքով: Իսկ ակցիան միտված էր «Միռամ» ընկերության ներկայացուցիչներին գյուղ չթողնելուն, քանի որ ընկերությունն այս հայտի առաջին լսումներն անցկացրեց գաղտագողի` առանց արդվեցիներին տեղեկացնելու, դրանով կեղծելով հանրային լսումների անցկացման ընթացակարգը: Երբ մենք ցանկացանք մեր կարծիքը հայտնել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներին, նրանք դուրս չեկան մեքենայից և չլսեցին բնակիչներին»:

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 2-ին Արդվի համայնքի բնակիչները 94 ստորագրությամբ նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին` «Միռամ» ՍՊԸ-ի հայտը մերժելու պահանջով: