Արա Պողոսյան. Հասունացել էր բասկետբոլի կանոնավոր առաջնություն ունենալու պահը

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

Այս տարի Հայաստանում բասկետբոլային վերածնունդ է: Հավաքականների ձեւավորումից հետո հերթը ներքին առաջնությանն է: Երկարամյա դադարից հետո, հոկտեմբերին մեկնարկելու է բասկետբոլի տղամարդկանց մեծահասակների Հայաստանի կանոնավոր առաջնությունը: Այն կոչվելու է Ա-լիգա եւ ընթանալու է շրջանաձեւ համակարգով:

Ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ  չեմպիոնի կոչման համար պայքարելու է յոթ թիմ՝ Երեւանից, մարզերից ու Արցախից.

«Հասունացել էր կանոնավոր առաջնություն ունենալու պահը: Մեր հիմնական նպատակը բասկետբոլի մասսայականացումն է: Այսօր շատ են բասկետբոլով զբաղվողները: Կարելի է ասել, որ մեր դուռը թակում են կանոնավոր առաջնությունների կազմակերպման խնդրանքով:

Այս պահին քննարկում ենք որոշ հարցեր, կապված ակումբների՝ քաղաքները ներկայացնելու հետ: Հավանական է, որ Երեւանի ակումբներից մեկը ներկայացնի Վանաձորը: Սա նշանակում է, որ թիմը մասամբ տեղափոխվելու է Վանաձոր, քանի որ լիգայի համար կարեւոր է նաեւ աշխարհագրությունը:  

Լիգան արել է ամեն ինչ՝ թիմերին խաղալու հնարավորություն տալու համար: Առաջնությունը ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջում: Լիգան ունի հովանավոր, որը թույլ կտա կազմակերպել հանդիպումները: Աջակիցների թվում է նաեւ բասկետբոլի ֆեդերացիան»,- ասաց Պողոսյանը:

Ֆեդերացիայի փոխնախագահի խոսքով, աստիճանաբար պետք է գալ այն վիճակին, որ տեղական ակումբները հավաքականներին կադրեր տան.

«Շատ կարեւոր է, որ ակումբները կայանան ու զարգանան, ունենան մարտունակ կազմ: Նրանք կարող են նաեւ թիմում ընդգրկել սփյուռքի մեր հայրենակցիներին: Վերջին տարիներին ազգային հավաքականի մի շարք խաղացողներ դժվարություններ ունեն ակումբային կարիերայում: ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում քիչ չեն հայ ուսանող բասկետբոլիստները, ովքեր համալսարանն ավարտելուց հետո չեն կարողանում ակումբ գտնել եւ ժամանակի ընթացքում թողնում են սպորտը»:

Արա Պողոսյանը նշեց, որ թիմերը խաղալու են տուն-դուրս տարբերակով, իսկ մարզադահլիճների հարցը հիմնականում լուծված է: Հաջորդ շաբաթվա ընթացքում կհստակեցվեն ակումբների վերջնական անվանումները եւ խաղացանկը.

«Բավականին հետաքրքիր առաջնություն է սպասվում: Հիմնական շրջաններից հետո թիմերը խաղալու են նաեւ փլեյ-օֆֆ: Առաջնության հաղթողը կունենա Չեմպիոնների լիգայի ուղեգիր, իսկ 2-5-րդ տեղերը գրաված թիմերը՝ Եվրոպայի գավաթի: Սակայն, ակումբները պետք է որոշեն՝ ցանկանում են հանդես գալ եվրագավաթներում, թե՝ ոչ, քանի որ իրենք են հոգալու ֆինանսական ծախսերը:

Խաղերը հիմնականում կկայանան հանգստյան օրերին: Տուրում երեք հանդիպում կանցկացվի: V-sport-ի հետ բանակցում ենք հեռարձակումներ իրականացնելու համար: Հնարավոր է նաեւ հեռուստատեսությամբ հեռարձակում՝ շաբաթական մեկ խաղ տարբերակով»,- ասաց Պողոսյանը:

Ֆեդերացիայի փոխնախագահը հայտնեց, որ առաջնության մեկնարկին զուգահեռ աշխատանքներ են կատարվելու, որ մարզիչներն ու մրցավարները վերապատրաստվեն: Մասնավորապես, հոկտեմբերին եւ նոյեմբերին ֆեդերացիան ՖԻԲԱ-ի հետ համատեղ նախատեսում է անցկացնել մրցավարական եւ սեղանի աշխատակիցների սեմինար: