Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը

Լուրեր

17.12.2025 | 10:27
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.32%-ով և կազմել 4320.30 դոլար
17.12.2025 | 10:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
17.12.2025 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ
17.12.2025 | 09:45
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
17.12.2025 | 09:32
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի 16-ից 19-ը Հայաստանում էր ՆԱՏՕ-ի հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտի փորձագետների խումբը` ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Պյոտր Գավլիչեկի գլխավորությամբ:

«ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի համար ՊՆ վարչական համալիրում ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են «Հեռավար դասընթացի ստեղծում և զարգացում» խորագրով գործնական դասընթաց, որի շրջանակում ներկայացվել են հեռավար դասընթացների ստեղծման մեթոդաբանությունը և արդի գործիքակազմը:

Դասընթացի արդյունքների ամփոփման ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում հեռավար տարաբաշխված ուսուցման կարողությունների ներդրման ուղությամբ իրականացվող աշխատանքները և հետագա ծրագրերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի կողմից նմանատիպ դասընթացների շարունակականության ապահովման, ինչպես նաև համապատասխան խորհրդատվության և մասնագիտական գրականության տրամադրման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: