Հուլիսի 21-23-ին օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում կհասնի +40․․․+42 աստիճանի
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հուլիսի 21-23-ին օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում կհասնի +40․․․+42 աստիճանի:
«Հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին ( ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի։ Տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- գրել է նա: