Մենք պատերազմ չենք նախաձեռնի, բայց կպաշտպանվենք. Իրանի ԱԳ նախարար

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Պարսից ծոցում օտարերկրյա զորքերի ներկայությունը վնաս է հասցնում տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: Այս մասին գրում է IRNA-ն:

Հարցին՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմ հնարավո՞ր է, Զարիֆը պատասխանել է. «Կարող եմ ասել, որ մենք երբեք պատերազմ չենք կսսի: Մենք երբեք որևէ պատերազմ չենք սկսել և չենք սկսի, բայց կպաշտպանվենք»:

Նա ընդգծել է, որ նա, ով պատերազմ կսկսի Իրանի դեմ, այն ավարտին հասցնողը չի լինի:

«Իրանի դեմ տնտեսական պատերազմն ուղղված է պարզ մարդանց դեմ: Թրամփն ասել է, որ Իրանի դեմ պատերազմ չի ուզում, բայց տնտեսական պատերազմի մեջ է»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը:

Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները սրվեցին 2015 թվականին կնքված միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալուց հետո: ԱՄՆ-ն կոշտ պատժամիջոցներ սահմանեց երկրի դեմ և տարբեր կարևոր տնտեսական ոլորտներում: Վերջին ամիսներին Պարսից ծոցում լարվածությունը մեծ է, և տարածաշրջանի երկրներն Իրանին ու ԱՄՆ-ին այն թուլացնելու կոչ են արել: