ՌԴ-ի, Վրաստանի և Իրանի հետ էներգետիկ ցանցերի միավորումը կարելի է ավարտին հասցնել 2-3 տարում. Ավինյան

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ, ցանկության դեպքում, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկ ցանցերի միավորումը 2-3 տարում կարելի է ավարտին հասցնել: Այս մասին Նյու Յորքում գտնվող փոխվարչապետն ասել է ՌԻԱ Նովոստիին:

«Հիմա մենք բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր ենք կառուցում Վրաստանի և Իրանի հետ: Տրամաբանությունն այն է, որ մենք, Վրաստանը, Իրանն ու ՌԴ-ն համաձայնեցված աշխատենք ցանցում: Այս համագործակցությունը շատ կարևոր է: Մենք ուզում ենք կառուցել համակարգ, որը թույլ կտա համաձայնեցված աշխատել Ռուսաստանի հետ կամ փոխարկել հաճախականությունները, որպեսզի կարողանանք կապված լինել»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ ցանցերի միավորման նպատակը մեկ գլոբալ շուկա և գլոբալ էներգետիկ ենթակառուցվածքն ունենալն է:

«Եթե ինտենսիվ աշխատենք, 2-3 տարի անց կունենանք դա»,- նշել է Ավինյանը՝ պատասխանելով ժամկետների մասին հարցին:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. դեկտեմբերին Հայաստանը, Վրաստանը, Իրանն ու Ռուսաստանը քառակողմ հուշագիր ստորագրեցին, որը նախատեսում է բարձրացնել էլեկտրաէներգիայի հոսքի կառավարման, էներգահամակարգերի անվտանգության և հուսալիության մակարդակը:

Հուշագրի շրջանակում ծրագրվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա աշխատել ԵՏՄ-ի և ԵՄ-ի էներգահամակարգերի հետ: