Հայաստանում էներգաարդյունավետության շուկան ունի զարգացման զգալի ներուժ. Տիգրան Ավինյանը՝ Տատյանա Վալովայային

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը hուլիսի 15-ին հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի հետ:

«Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը շնորհավորել է Տատյանա Վալովայային Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան նոր պատասխանատու պաշտոնում։

Կողմերը կարևորել են Եվրասիական միության շրջանակներում ինտեգրման խորացմանն ուղղված նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության զարգացման տեմպերը:

Տատյանա Վալովայան նշել է, որ Հանձնաժողովն այժմ աշխատում է էներգաարդյունավետության ռազմավարության մշակման ուղղությամբ: Այս առումով փոխվարչապետը ասել է, որ Հայաստանում էներգաարդյունավետության շուկան ունի զարգացման զգալի ներուժ և իրականացվող ծրագրերը շոշափելի արդյունքներ են տալիս:

Քննարկելով էներգեաարդյունավետության հարցը՝ կողմերը համակարծիք էին, որ, ի տարբերություն հանրային նշանակության շինություններում էներգաարդյունավետ համակարգերին սահուն անցման, բազմաբնակարան շենքերում պատկերն այլ է, ինչի պատճառն  անկատար իրավապայմանագրային հարաբերություններն ու առկա սակավ ֆինանսական միջոցներն են, իսկ երբեմն էլ՝ էներգաարդյունավետ համակարգին անցում կատարելու համար խրախուսումների բացակայությունը: Ընդգծվել է, որ էներգախնայողության մասշտաբային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է, որ սպառողները գիտակցեն, որ իրենց կողմից կատարվող ներդրումները երկարաժամկետ կտրվածքում ի հաշիվ կոմունալ ծախսերի կրճատման շահավետ են լինելու:

Զրուցակիցները կարևորել են Եվրասիական միության շրջանակներում նավթի, նավթամթերքների, գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: