Հայաստանը կարող է հաղթահարել իր ռեսուրսային և աշխարհագրական սահմանափակումները՝ եթե երկրի զարգացման մոդելը հիմնվի մտքի անսահմանության և գաղափարի ուժի վրա. Տիգրան Ավինյան

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գնտվող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-ին կլոր սեղան-քննարկում է անցկացրել «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» (Armenians in Banking & Finance) ցանցի անդամների հետ:

«Իր ելույթում Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման տեսլականը և երկրի տնտեսությունում տեղի ունեցած վերջին զարգացումները: Այս առումով նա նշել է, որ երկրի զարգացման չափորոշիչը կառավարության համար անհատի ու հասարակության բարեկեցությունն ու տնտեսապես ամուր և կայուն պետությունն է։

Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է հաղթահարել իր ռեսուրսային և աշխարհագրական սահմանափակումները՝ եթե երկրի զարգացման մոդելը հիմնվի մտքի անսահմանության և գաղափարի ուժի վրա, քանզի մարդկային կապիտալն է 21-րդ դարում զարգացման ամենակարևոր բաղադրիչը: Ավելին,  յուրաքանչյուր անհատ պետք է ստանձնի պատասխանատվության իր բաժինը զարգացման համար և, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անհատ պետք է քաղի զարգացման օգուտները:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ նշելով, որ Հայաստանը կարող է լինել չորրորդ արդյունաբերական հեղափոխության առաջնագծում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու ստարտափ էկոհամակարգի զարգացման և գլոբալ արժեշղթաներում դիրքերի ամրապնդման միջոցով:

Իր ելույթում փոխվարչապետը անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսության մրցակցային առավելություններին, բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին, քաղավիացիայի և զբոսաշրջության զարգացման տեսլականին, երկրի ֆինանսական համակարգի առանձնահատկություններին, կառավարման համակարգի բարեփոխումներին և հանրային ծառայությունների թվայնացմամբ` հաշվետվողականություն և արդյունավետություն ապահովելու հանձնառությանը: Ներդրումային հնարավորությունների մասին խոսելիս Տիգրան Ավինյանն անդրադարձել է վերջերս կառավարության կողմից ստեղծված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեությանը և ապագա ծրագրերին: Խոսք է գնացել նաև փոքր և միջին ձեռնարկությունների՝ երկրի տնտեսական կյանքում դերակատարության և դրանց զարգացման հարցում տարբեր քաղաքականությունների առանձնահատկությունների մասին։

Տիգրան Ավինյանը նշել է, որ հաջողության հասնելու կարևոր գրավականներից է լինելու կարողությունների, տաղանդի, գիտելիքների և փորձի փոխանակումը Հայաստանի ու Սփյուռքի միջև և դրա նպատակով տարբեր գործիքների և ծրագրերի ստեղծումը:  Այս համատեքստում փոխվարչապետը խոսել է նաև ֆինանսական շուկաներում կարիքների գնահատման և «Սփյուռքի պարտատոմսեր» թողարկելու ուղղությամբ ռազմավարության մշակման գործընթացում Սփյուռքի ակտիվ ներգրավման հնարավորության մասին։

Ելույթին հաջորդել է հարցուպատասխան ցանցի անդամների հետ»,- ասված է հաղորդագրությունում: