Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը, որը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

«Իր ելույթի սկզբում Տիգրան Ավինյանը համառոտ անդրադարձ կատարեց էներգետիկ ոլորտում տեղի ունեցող համաշխարհային զարգացումներին՝ նշելով, որ էներգետիկ արդյունավետությունը տարբեր երկրների ազգային զարգացման օրակարգում գնալով ավելի մեծ տեղ է գրավում:

Հաջորդիվ փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում կայուն էներգետիկայի և խելացի տնտեսության կառուցման գործում էներգաարդյունավետ լուծումների կիրառումը, ինչպես նաև առկա մարտահրավերները:

Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը մեծ հաջողություններ է գրանցել հանրային և քաղաքային շինությունները էներգախնայող արդյունավետ համակարգերով վերազինելու համար շրջանառու ֆոնդ ստեղծելու գործում, որի իրականացրած ներդրումների արդյունքում ունենք 50 տոկոս էներգիայի խնայողություն 64 հանրային օբյեկտներում (ավելի քան 160 շենք և 9 քաղաքային լուսավորման համակարգեր): Հայաստանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ և համապատասխան գործիքներ կստեղծվեն հանրային հատվածում էներգաարդյունավետ ներդրումների ընդլայնման և շահավետության բարձրացման համար: Փոխվարչապետը անդրադարձավ նաև չգազաֆիկացված համայնքներում վերականգնվող էներգետիկայի զարգացման, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ Երևանում իրականացվող էներգախնայողության ծրագրերին: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի քաղաքները ընդունել են գործողությունների ծրագրեր՝ նպատակ ունենալով խթանել էներգաարդյունավետությունը և արդյունքում կրճատել էներգետիկ հատվածի արտանետումները 20 տոկոսով 2020թ-ին, և 30 տոկոսով՝ 2030թ.-ին:

Էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսական հուսալիության բարձրացման գործում փոխվարչապետը առանձնացրեց միջազգային դոնոր ընկերությունների հետ աշխատանքը և կառավարության կողմից նման նախագծերին աջակցությունը:

Սևանա լճի օրինակով ներկայացնելով Հայաստանում կլիմայական փոփոխությունների ուղղակի ազդեցությունը՝ փոխվարչապետն ասաց, որ երկրում բավականին երկար ժամանակ չէին մտածում կլիմայի փոփոխության մասին մինչև այն հարվածեց երկրի սրտին՝ ակնառու կերպով ցուցադրելով հարցի լրջությունը, և այժմ իշխանությունները աշխատանքներ են տանում լուծումներ գտնելու ուղղությամբ: Տիգրան Ավինյանը հավելեց, որ կլիմայական փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ է խելացի, էներգաարդյունավետ տնտեսության կառուցում և համակարգային լուծումներ:

Ելույթով հանդես եկան նաև Եվրասիական միության պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որին հետևեց քննարկում:

Միջոցառման մասնակիցները ողջունեցին հայկական կողմի նախաձեռնությունը և հայտարարեցին, որ մտքերի փոխանակումը թույլ տվեց հասկանալ թե երկրներից յուրաքանչյուրն ինչի վրա պետք է կենտրոնանա: Քննարկման կողմերը համակարծիք էին, որ ամուր քաղաքական կամքի առկայության, լավագույն փորձի կիրառման և համագործակցության միջոցով կարող են հաղթահարել առկա խնդիրները կլիմայական փոփոխությունների ոլորտում»,- ասված է հաղորդագրությունում: