Խաչիկ գյուղի սահմանին հերթապահում է հրշեջ մեքենա, թեև երեկ բռնկված հրդեհը մարվել է ամբողջությամբ․ մարզպետ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Վայոց ձորի Խաչիկ գյուղում, որը սահմանակից է Նախիջևանին, հակառակորդի կրակոցից երեկ հրդեհ էր բռնկվել։

Factor.am-ի հետ զրույցում Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նշեց, որ գյուղացիների հետ կարողացել են մարել կրակը հենց հակառակորդի դաշտերի սահմանին՝ թույլ չտալով, որ այն տարածվի։

«Հրդեհը բռնկվել էր հենց սահմանին, մենք երեկ կարողացանք շատ արագ այն մարել՝ թույլ չտալով, որ հակառակորդի դաշտերում բռնկված հրդեհը տարածվի հայկական կողմում ու վնասի սահմանամերձ դաշտերի ցորենն ու գարին։ Հրդեհն ամբողջությամբ մարված է և այս պահին չկա տարածման վտանգ: Ի դեպ երեկվանից սահմանին հերթապահում է հրշեջ մեքենա»,- ասաց մարզպետը:

Նշենք, որ ըստ նախնական վարկածի, ադրբեջանական կողմում հրդեհը բռնկվել է կրակային զորավարժությունների ժամանակ արձակված կրակոցից։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հրդեհի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը։