«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցների ընդունելություն՝ նախագահականում
Քաղաքականություն
12.07.2019 | 22:00Ի պատիվ «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի մասնակիցների՝ նախագահական նստավայրում այսօր կազմակերպվել է ընդունելություն:
Հանրապետության նախագահը ողջունել է կինոփառատոնի մասնակիցներին ու հյուրերին, ջերմ ու անմիջական զրույց ունեցել արվեստագետների ու մշակույթի գործիչների հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից: