ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին

Լուրեր

07.06.2026 | 17:54
Ըստ Գոհար Մելոյանի՝ Լիճքի գյուղապետը և հարազատները հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի վրա
07.06.2026 | 17:49
Ձերբակալվել է 14 անձ. ՆԳՆ-ն՝ 17։00-ի դրությամբ իրավիճակի մասին
07.06.2026 | 17:41
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 17:33
Ստամբուլում վաղը տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 10-րդ հանդիպումը
07.06.2026 | 17:19
ՀՀ նախագահը քվեարկել է
07.06.2026 | 17:12
Բարձր ակտիվությունը պահպանվում է․ վերջին տվյալները՝ ԿԸՀ-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 17:08
Աբովյանում համատիրության նախագահը ձերբակալվել է քվեարկության գաղտնիությունը խախտելու կասկածանքով. ՔԿ
07.06.2026 | 17:03
Ռոման Աբրամովիչը Կիևում հանդիպել է Զելենսկիի հետ․ ԶԼՄ-ներ
07.06.2026 | 17:03
Իսրայելում տարբեր քաղաքներում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
07.06.2026 | 16:54
Ահազանգեր կան, որ երեկոյան ժամերին հնարավոր են հոսաքանքազրկումներ, միգուցե կիբեռհարձակումներ. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:46
Մոսկվան անընդհատ Երևանին ասել է, որ ԵՄ-ն վերածվել է ռազմաքաղաքական միության․ Օվերչուկ
07.06.2026 | 16:35
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլից նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, հետապնդվում է 86 անձ. ՔԿ
07.06.2026 | 16:26
Մի ուժ չի կարողանալու իշխանություն ձևավորել. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:21
Աննախադեպ ակտիվություն՝ վերջին 10 տարում․ Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 16:12
Օրինաչափ է, երբ ՀՀ զինապարտ քաղաքացիներն իրենց պարտականությունները կատարեն հայրենիքի առաջ. Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 10-ից 11-ը ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Բարձր կատարողականության խաղաղապահ կարողությունների ձևավորում» թեմայով ՄԱԿ-ի խաղաղապահության գլխավոր շտաբերի պետերի համաժողովին:

«Համաժողովի նպատակն է կենտրոնացնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ուժեր տրամադրող երկրների ջանքերը` խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու համար: ՄԱԿ-ի խաղաղապահության ԳՇ պետերի հանդիպումն անցկացվել է երրորդ անգամ և հանդիսանում է մարտ ամսին կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպման շարունակությունը:

Համաժողովի ընթացքում գեներալ-մայոր Ա.Մակարյանը հաստատել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին աջակցելու և գործուղվող ուժերը նոր ընդունված մոտեցումներին համապատասխան պատրաստելու Հայաստանի հանձնառությունը:

Գեներալ-մայոր Ա.Մակարյանը համաժողովի շրջանակում նաև երկկողմ աշխատանքային քննարկումներ է անցկացրել Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հունաստանի և Կիպրոսի գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրությունում: