Հայաստանն Անդրկովկասում ամենաշատն է ենթարկվում թաքնված կրիպտոմայներների գրոհների. Կասպերսկի լաբորատորիա

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ Հայաստանում 2018-ին մայներների թաքնված տեղադրման փորձեր են գրանցվել օգտատերերի 13% համակարգիչներում։ 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 9,3%։ Եթե Վրաստանում նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017-ին կազմել է 6,73%, իսկ 2018-ին հասել է 9%-ի, ապա Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,28% и 7%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
Ընկերության լուծումները 2019-ի առաջին եռամսյակում ամբողջ աշխարհում հայտնաբերել են մայներների 11 971 նոր տեսակ և դրանց կիրառմամբ գրոհներ 1 197 066  եզակի օգտատերերի համակարգիչների վրա։
Կիբեռհանցագործները գնալով ավելի շատ են կողմնորոշվում դեպի զարգացող շուկաները և դրանց հաշվին մեծացնում իրենց եկամուտները։ Կրիպտոմայներները նրանց ավելի քիչ շահույթ են բերում, օրինակ, շորթող ծրագրերի համեմատ, սակայն դա անում են աննկատ և ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն կրիպտոմայներներից պաշտպանվելու համար խորհուրդ է տալիս հետևել մի շարք հիմնական կանոնների.
  • զգուշությամբ վերաբերվեք հաղորդագրություններին և անծանոթների ուղարկած նամակներին կցված ֆայլերին (նիշք), մի շտապեք բացել դրանք;
  • կանոնավոր կերպով կատարեք բոլոր կարևոր ֆայլերի պահուստային պատճենում;
  • կանոնավոր կերպով նորացրեք ձեր բոլոր սարքերի ծրագրային ապահովումը, կիրառեք հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ հայտնաբերում են խոցելիությունները, ինչպես նաև ներբեռնում և տեղադրում են դրանք փակող նորացումները;
  • եթե դուք զբաղվում եք բիզնեսով, տեղադրեք պաշտպանական լուծումներ բոլոր համակարգիչներում և սերվերներում, որպեսզի միշտ ապահովվի ենթակառուցվածքի անվտանգությունը;
  • կանոնավոր կերպով կատարեք կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգության աուդիտ՝ անոմալիաների հայտնաբերման համար;
  • ուշադրություն դարձրեք հաքերների նաև այնպիսի պակաս ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները և նույնիսկ առևտրի ավտոմատները, քանի որ դրանք նույնպես կարող են չարագործների կողմից օգտագործվել կրիպտոարժույթների մայնինգի համար;
  • օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունները հայտնաբերելու համար կիրառեք հավելվածների կառավարման գործառույթը, իսկ աշխատանքային կայանների պաշտպանության և աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու համար՝ Default Deny տեխնոլոգիան, որը կա Բիզնեսի համար Kaspersky Security-ի կազմում։