Մեկ օրում` երկու հաղթանակ. ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները կանխել են ադրբեջանական խավիարային դիվանագիտության հակահայկական փաստաթղթի ընդունումը

Լուրեր

06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ  ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները կանխել են ադրբեջանական խավիարային դիվանագիտության հակահայկական փաստաթղթի ընդունումը:

«ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ՀՀ պատվիրակության անդամների ջանքերով չափազանց կարևոր և աննախադեպ հաղթանակ է արձանագրվեց և հնարավոր եղավ կանխել ադրբեջանական խավիարային դիվանագիտության հերթական հակահայկական փաստաթղթի ընդունումը՝ նախնական տարբերակով:

ԵԱՀԿ պատվիրակության անդամների, ԱԳՆ աշխատակազմի, «Իմ քայլը» և ԼՀԿ խմբակցության պատգամավորների շաբաթներ տևած համակարգված, ճիշտ և փաստարկված աշխատանքի արդյունքում բանաձևի նախնական տարբերակից դուրս բերվեց “The Nagorno Karabagh and seven distinct districts of Azerbaijan” ձևակերպումները, փաստաթղթում առանձին դրույթով ընդունվեց Ֆրանսիացի պատգամավոր Ժան Բիզեի կողմից ներկայացված առաջարկը (որն իհարկե հնարավոր էր դարձել պատվիրակության և ԱԳՆ ներկայացուցիչների երկար աշխատանքի շնորհիվ), որում արձանագրվել է, որ կոնֆլիկտը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների հիման վրա՝ թվարկելով դրանք և հստակ ներառելով նաև ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, որն ի դեպ, տվյալ բանաձևում որևէ տեղ ներառված չէր, ի տարբերություն տարածքային ամբողջականությունը սահմանող սկզբունքի, և վերջապես ընդունվեց մեկ այլ նոր դրույթ, որը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ձևավորված նոր բանակցային, կառուցողական գործընթացը:

Մեկ այլ փաստաթղթում, առաջին անգամ ԵԱՀԿ ԽՎ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ընդունեց մի ողջ պարբերություն՝ ողջունելով Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24֊ի սահմանումը որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օր: Մեր պատվիրակությանը հաջողվեց այստեղ ևս տապալել Թուրքիայի և Ադրբեջանի պատգամավորների՝ այս դրույթի ընդունման դեմ ուղղված քայլերը:

Այս ամենն իրապես նվիրված, ճիշտ աշխատանքի արդյունք էր, չնայած տարիներ շարունակ ԵԱՀԿ ԽՎ-ն անտեսված է եղել որպես խորհրդարանական դիվանագիտության հարթակ և մեր նոր պատվիրակությունը կարելի է ասել զրոյից էր սկսել աշխատանքը, հաստատված կապեր, Հայաստանի նկատմամբ ձևավորված դրական, աջակցող վերաբերմունք, փոխօգնության կամ համագործակցության պայմանավորվածություններ չկային:

Հավելեմ, որ երբ վերջին երեք շաբաթների ընթացքում աղմուկ էր բարձրանում, թե պատգամավորները շատ են գործուղումների մեկնում, ապա հիմնական մասը հենց այս արդյունքն ապահովելու համար էր արվում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը երկու մեծ հաջողություն է գրանցել: