Սոցապծառայությունում լարված իրավիճակ է, պետը սպառնում է աշխատանքից ազատել. տեղեկությունը հաստատում է նաև ծառայության գլխավոր քարտուղարը

Լուրեր

13.12.2025 | 12:19
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ-ից մանրամասնում են
13.12.2025 | 11:40
ԵՄ 4 երկիր դեմ է Ուկրաինային ռուսական ակտիվների հաշվին վարկ տրամադրելու ծրագրին
13.12.2025 | 11:16
Վթարային ջրանջատում Շիրակում և Լոռիում
13.12.2025 | 11:04
Կիբեռհանցագործություններից մինչև վիզաների ազատականացում. Արփինե Սարգսյանի հանդիպումները Բրյուսելում
13.12.2025 | 10:52
Թուրքիայում երաշտի հետևանքով շուրջ 700 հսկայական փոսեր են առաջացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2025 | 10:33
Ղրղզական շինարարական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի ԱԳՆ-ին
13.12.2025 | 10:19
Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր․ Ճանապարհային դեպատամենտ
13.12.2025 | 10:05
Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում
13.12.2025 | 09:46
Պուտինին կալանավորելու օրդեր տված Միջազգային քրեական դատարանի դատախազին և դատավորներին ՌԴ-ում հեռակա դատապարտել են
12.12.2025 | 23:31
Պուտինի օգնականը չի բացառել պատերազմի ավարտից հետո Դոնբասի ապառազմականացումը
12.12.2025 | 23:18
Լրագրողները նույնականացրել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ավելի քան 155,000 ռուս զինծառայողների անունները
12.12.2025 | 23:06
Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
12.12.2025 | 23:01
Եվրամիությունն անժամկետ սառեցրել է Ռուսաստանի ակտիվները․ AP
12.12.2025 | 22:49
Ալեն Սիմոնյանը 1 օրում պատգամավորներին և ԱԺ աշխատակցիներին պարգաևատրելու 2 կագադրություն է ստորագրել
12.12.2025 | 22:31
Ադրբեջանի պատվիրակությունը ստուգում է անցկացրել Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունում, ըստ կառույցի աշխատակիցների, լարված իրավիճակ է: Factor.am-ը վերջին մեկ շաբաթվա ընթացքում աշխատակիցների կողմից բողոքներ է ստանում, որոնք դժգոհում են ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի աշխատելաոճից: Աշխատակիցները մեզ փոխանցեցին, որ Սուրեն Ղամբարյանը գոհ չէ աշխատակիցներից և պարբերաբար սպառնում է աշխատանքից ազատել:

«Վերջերս ազատվեց ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, որը երկու օր հիվանդության պատճառով աշխատանքի չէր ներկայացել, գործընկերներին տեղեկացրել էր արագ ապաքինվելու և շուտափույթ աշխատանքի անցնելու մասին, բայց այդ ընթացքում Սուրեն Ղամբարյանի կողմից կադրերի աշխատակցին է փոխանցվել ստորաբաժանման ղեկավարի դիմումը՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Թե որտեղից պետի մոտ տվյալ ստորաբաժանման ղեկավարի ազատման դիմումը, մնում է անհայտ»,- մեզ հետ զրույցում ասացին աշխատակիցներից մի քանիսը:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ խոսքը սոցիալական ապահովության ծառայության Օտարերկրյա պետություններից, կազմակերպություններից ստացվող գրությունների (հարցումների) բաժնի պետ Նելլի Թորոսյանի մասին է:

Աշխատակիցները չեն բացառում, որ առաջիկայում ծառայությունում նոր ազատումներ ու պաշտոնանկություններ կլինեն: Մասնավորապես, հնարավոր է՝ աշխատանքից ազատվի սոցապծառայության պետի առաջին տեղակալ Արսեն Օհանյանը: Ի դեպ՝ երեկ Օհանյանը ֆեյսբուքում ուշագրավ գրառում է կատարել, որը կապված է կառույցում տիրող իրավիճակի հետ:

«Երբ մի նախարարության մի բարձրաստիճան պաշտոնյա, ով նախկին ռեժիմի օրոք երկար տարիներ ՊԵԿ-ում է աշխատել, բայց «հետաքրքիր» հանգամանքների բերումով ազատման դիմում է գրել, ում հեղափոխությունից հետո ՊՎԾ-ում են տեղավորել, բայց ընտեղից էլ են ասել՝ ազատման դիմում գրի, ով $83.000-ի հայտարարագիր է ներկայացնում (նախարարության ամենահարուստ պաշտոնյան է), ով ընտանիքի անդամների հայտարագրերը չի ներկայացնում ու ինձ ու մեր ծառայության ևս մեկ պաշտոնյայի (ով իմ պես հեղափոխությունից հետո է նշանակվել) ասում է՝ «Վատ եք աշխատում, պետք է ազատման դիմում գրեք», այ իրեն, ում էս գրածս հասնելու է, ուզում եմ ասեմ #ՀանգիստՆստեքՏեղներդ:

Հ.Գ. չեմ նշելու, թե ես ինչ եմ արել Սոցապ Ծառայության համար, պարզապես էկեք ու աշխատողներից հարցրեք իմ մասին»,- գրել է պետի տեղակալը:

Արսեն Օհանյանը Factor.am-ի հետ զրույցում չցանկացավ այլ մանրամասներ հաղորդել: Տեղեկացրեց միայն, որ առաջիկայում թեմային կանդրադառնա:

Մեր զրուցակիցները փոխանցեցին, որ Սուրեն Ղամբարյանը դիմում գրելու կոչ է արել նաև ծառայության գլխավոր քարտուղարին, որը, սակայն, հրաժարվել է, ինչից հետո վերջիններիս հարաբերություններն ավելի են լարվել։ Մեզ հետ զրույցում ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը չհերքեց տեղեկությունները, որ Սուրեն Ղամբարյանն առանց հիմնավորման պատճառների իրեն առաջարկել է աշխատանքից ազատվել:

«Նա բերում է իր պատճառաբանությունները, որի հետ ես համաձայն չեմ: Ես դրանք լուրջ պատճառներ չեմ համարում: Նա հայտնել է դիտարկումներ, որոնց հետ ես համաձայն չեմ, և այդ մասին իրեն ասել եմ»,- ասաց Վանիկ Բաբաջանյանը:

Կառույցում ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց ծառայության պետ Սուրեն Ղամբարյանից: Նա լսեց հարցը, սակայն հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ զբաղված է: Մեր հետագա զանգերը մնացին անպատասխան:

Factor.am-ն այս խնդրին անդրադարձել էր նաև մայիսին: Այդ ժամանակ Սուրեն Ղամբարյանն աշխատանքից ազատել էր ծառայության նախկին պետի օգնականին: Նա աշխատակցին ազատել էր զբաղեցրած պաշտոնից՝ առաջարկելով կառույցում այլ աշխատանք ընտրել, բայց երբ վերջինն իր համար նոր աշխատանք էր ընտրել, Ղամբարյանն այդ պաշտոնում այլ անձի էր նշանակել:

Հավելենք, որ Սուրեն Ղամբարյանը պարբերաբար աղմկոտ պատմությունների կիզակետում հայտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է: Նա նախկինում աշխատել է ՊՎԾ-ում, որտեղ Հայկ Սարգսյանը ծառայության ղեկավարի տեղակալ էր:

Նարեկ Կիրակոսյան