Նվիրումը, աշխատանքն ավելի են իմաստավորվում, եթե առողջ ես. նախագահը հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանում 5-րդ միջազգային համագումարի անցկացումը: «Ցանկանում եմ ոչ միայն ողջույնի, այլև քաջալերանքի խոսքեր ասել, քանի որ այն աշխատանքը, որ դուք անում եք՝ յուրաքանչյուրդ ձեր տեղում և բոլորդ միասին, շատ կարևոր ու արժեքավոր է: Ինչպես ցանկացած ընտանիքում, այնպես էլ երկրում, ցանկությունները, նվիրումը, աշխատանքն ավելի են իմաստավորվում, եթե առողջ ես»,– ասել է նախագահը՝ նշելով, որ այս ոլորտի զարգացումը կարևոր է երկրի ու ժողովրդի ապագայի, ժառանգության ու արժեքների պահպանության տեսանկյունից:

Առողջությունը համարելով հաջողության հասնելու հիմնավոր նախապայմաններից մեկը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայտնի բժիշկների ու բարձրակարգ մասնագետների համախմբումը, առողջապահության ոլորտին վերաբերող հրատապ հարցերի քննարկումն ու առաջարկների ներկայացումը նաև մեծ աջակցություն են առողջապահական ոլորտի պետական ծրագրերին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը տեղեկություններ են ներկայացրել համագումարի մասին՝ նշելով, որ համագումարի հիմնական նպատակներից են ինչպես սփյուռքահայ հայտնի մասնագետների միջոցով ոլորտի նորություններին ու նորարարություններին ծանոթանալը, այնպես էլ դրանք Հայաստանում կիրառելու հնարավորությունների քննարկումը, անձնական ու մասնագիտական կապերի հաստատումը և դրանք ի շահ Հայաստանի ծառայեցնելը:

Արտերկրի և Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններ ներկայացնող բժիշկները Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը պատմել են հայրենիքի հետ համագործակցության իրենց ծրագրերի մասին, գաղափարներ ու առաջարկություններ ներկայացրել:

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցում են բժիշկներ և առողջապահության մասնագետներ աշխարհի 22 երկրից: Համագումարի այս տարվա կարգախոսն է՝ «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»,- ասված է հաղորդագրությունում: