Մինչև անցած տարի ունեցել ենք ջարդված քաղաքացիներից բաղկացած հասարակություն․ Վարդան Հարությունյան

Լուրեր

10.12.2025 | 18:41
Թուրքիային չի կարող շահագործել C-400-ը, եթե ցանկանում է վերադառնալ F-35-ի ծրագրին. Անկարայում ԱՄՆ դեսպան 
10.12.2025 | 18:32
Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին
10.12.2025 | 18:26
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը
10.12.2025 | 18:15
 Տղամարդը հայհոյել է, հարվածել քննիչին ու բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ․ ՀԿԿ
10.12.2025 | 18:07
Փաշինյանն այցելել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն
10.12.2025 | 18:00
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվին դժգոհությանը//Սամվել Ալեքսանյանի ընտանիքը նոր արտոնության համար է դիմել․ ԼՈՒՐԵՐ
10.12.2025 | 17:51
Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Սաակաշվիլի
10.12.2025 | 17:42
200 հզ դոլարանոց տունը ի՞նչ է, որ 10-20 տարի հետո չունենամ. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 17:38
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ առաջիկայում կսահմանազատվի հայ-ադրբեջանական սահմանի ևս մեկ հատված
10.12.2025 | 17:33
Բաքուն լավատեսորեն է տրամադրված 2026թ․ Երևանի հետ խաղաղության գործընթացի առաջընթացի նկատմամբ
10.12.2025 | 17:27
Դատախազությունը կբողոքարկի Սուրեն Մանուկյանի կալանքը տնային  կալանքով փոխելու որոշումը
10.12.2025 | 17:25
Ջոկովիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի չեմպիոնին
10.12.2025 | 17:18
Որ ընկերությունը և ինչ գնով է զարդարելու ամանորյա Տաշիրը
10.12.2025 | 17:08
2024-ի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում 7 հաղորդում է ներկայացվել Դատախազություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 16:57
Վաշինգտոնն ու Կիևը խաղաղության ծրագրի շրջանակում քննարկում են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը՝ արդեն 2027 թվականին. The Washington Post
Բոլորը

«Պետական և դատական համակարգին բախված ՀՀ քաղաքացին անմիջապես ջարդվել է։ Մինչև անցած տարի ունեցել ենք ջարդված քաղաքացիներից բաղկացած հասարակություն։ Ինչո՞ւ է հնչում՝ հպարտ քաղաքացի, հպարտ քաղաքացին այն մարդն է, որը ջարդված չէ։ Այ էդ քաղաքացու երկրում պետք է չլինի մեկ մարդու համար գրված Սահմանադրություն, այդ քաղաքացու երկրում իրավաբանական կրթություն ստացած կամայական մեկը չպետք է հայտնվի դատավորի պաշտոնում, ինչ է թե՝ ինչ-որ մեկի բարեկամն է։ Դատավոր բառի յուրաքանչյուր տառը պետք է գրվի մեծատառով։ Դատավոր նշանակում է՝ հասարակության մեջ ճանաչված, բարի համբավ ունեցող մարդ, որի կենսագրությունը նրան չի կաղապարելու։ Մեր դատավորների կենսագրությունը նրանց կաղապարում է»,- «Սահմանադրական փոփոխությունների հարցը իշխանությունների օրակարգում․ առաջնահերթությու՞ն, թե՞ քաղաքական խոստում» թեմայով քննարկմանն ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Նա կարծում է, որ դատական համակարգի խորքային փոփոխության համար անձերի փոփոխությունը բավարար չէ, չնայած որ հասարակության համար դա կարևոր է։

«Մարդիկ պետք է չտեսնեն օդիոզ կերպարների, մարդիկ, որոնք ծառայություն են մատուցել իշխանություններին և հանկարծ նրանք շարունակում են աշխատել և մարդիկ նրանց տեսնում են հեռուստացույցով։ Պետք է ստեղծվի համակարգ, որն ինքը դուրս կմղի պահանջներին չհամապատասխանող կերպարներին, ինչպես ասենք՝ շինարարության մեջ ոչ մի պատվիրատու չի ցանկանա անորակ պատշար ունենալ։ Դատական համակարգը շատ ավելի բարդը չէ, քան մյուսները։ Այնպես որ պետք է մեր առաջ խնդիր կդնենք համակարգային փոփոխություններ իրականացնելու, ուսումնասիրելու դրսի փորձը և ներմուծելու։ Պետք չէ նոր հեծանիվներ հորինել, բոլոր հեծանիվներն արդեն հորինված են։ Եթե անենք այդ քայլերը, բավականին արագ կունենանք վստահելի դատական համակարգ»,- նկատեց Հարությունյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ կունենանք մի համակարգ, որը մոտ կլինի լավին, եթե ոչ՝ կյատարելությանը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանի գնահատմամբ՝ անձանց փոփոխությունները դատական համակարգում խորքային փոփոխությունների չեն բերելու։ Ըստ նրա՝ զուտ միայն գրավոր առաջադրանքի կամ որակավորման ստուգման գործընթացում օրենսդրական կարգավորումներն այնքան թերի են, որ ԲԴԽ-ին հնարավորություն է տալիս դատավոր նշանակելիս սուբյեկտիվ որոշում կայացնել:

«Եթե նույնիսկ դատավորի թեկնածուն ամենաբարձր միավորն է ստացել, այսօր միևնույնն է՝ ԲԴԽ-ն բանավոր ստուգման ժամանակ կարող է որոշում կայացնել, որ այդ անձը դատավոր չի նշանակվելու։ Որոշումը հիմնավորող որևէ պահանջ չի ներկայացվում, փաստաթղթավորում չկա, որ դատավորի հավակնորդը հասկանա՝ ԲԴԽ-ի կոնկրետ այս անդամը դրսևորել է այս վերաբերմունքը։ Կարգավորումներն այնքան լի են թերություններով, որ ես վախենամ՝ անձերի փոփոխության պարագայում չկարողանանք հասնել լուրջ առաջընթացի։ Դատավորների զտումը չի լուծելու քննվող գործերի ողջամիտ ժամկետի խնդիրը»,- նշեց տիկին Հարությունյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ դատական համակարգում ավելի քան անհրաժեշտ են համակարգային բարեփոխումները, ինչն այս պահին պայմանավորված չէ սահմանադրական փոփոխություններով: «Խնդիրների լուծումը նոր ձևավորված գործադիր իշխանության առաջնահերթություններից մեկը պիտի լինի, որպեսզի այդ հողը նախապատրաստվի, որ արդեն վերջնական որոշումների համար սահմանադրական լուծումներն արտահայտեն այն իրականությունը, որը նախապատրաստում ենք՝ որպես հետհեղափոխական հասարակություն»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։

Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի՝ մինչ օրս դատավոր դառնալու մասնագետների մոտիվացիան հաճախ կոռուպցիոն է եղել: «Իրենք չէին գնում 450 000 դրամ աշխատելու, իրենք գնում էին կոռուպցիոն ճանապարհներով փող աշխատելու։ Իրենց մոտիվացիան դա էր։ Եվ հիմա, երբ կոռուպցիոն հնարավորությունները շատ ավելի քիչ են, մենք պարզապես առերեսվում ենք մի երևույթի, ինչպիսին է դատավորների թերի համալրումը՝ մարդիկ չեն ուզում դառնալ դատավոր, մոտիվացիա չկա, որովհետև հիմա ավելի դժվար է կամ անհնարին՝ կոռուպցիոն ճանապարհով փող աշխատելու։ Որակյալ իրավաբանը շատ ավելի փող կաշխատի որպես փաստաբան, որպես իրավախորհրդատու, քան թե որպես դատավոր։ Ընդ որում՝ իր վրա ավելի մեծ պատասխանատվություն է դրված լինելու»։

Իոաննիսյանը կանխատեսում է, որ դատավորների զտման արդյունքում դատավորների թիվն ավելի է պակասելու, և գործերը քննվելու են առավել մեծ ուշացումով, ինչը լուրջ խնդիր է: «Արդարադատությունը ծառայություն է, որը պետությունը մատուցում է քաղաքացիներին։ Եթե իմ իրավունքը խախտվում է, ես գնում ասում եմ՝ դատարա՛ն, վերականգնիր իմ իրավունքը։ Սա նշանակում է, այդ իրավունքը դադարում է լինել պաշտպանված իրավունք»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

 

Ռոբերտ Անանյան