Վարչապետը հանձնարարել է ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնին աշխատել նաև շաբաթ-կիրակի օրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժինն աշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 9:00-18:00-ն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
«Նպատակն է թեթևացնել աննախադեպ մեծ քանակով ներմուծվող ավտոմեքենաների գրանցման և հաշվառման հերթերը: Ոստիկանությունը հավաստիացրեց, որ նոր կադրերի ներգրավմամբ այս աշխատանքին պատրաստ կլինեն մինչեւ ամսվա վերջ, կոնկրետ օրը կհրապարակվի լրացուցիչ»,- գրել է նա: