Կոտայքի մարզում ինտենսիվ այգեգործության, ջերմոցային տնտեսության ոլորտում աճ է արձանագրվել

Լուրեր

13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզում ինտենսիվ այգեգործության, ջերմոցային տնտեսության ոլորտը վերջին ժամանակներում զարգացման աճ է արձանագրել:

«Ըստ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանի դիտարկումների, այս ոլորտում գրանցված հաջողություններից մեկն այն է, որ բազմաթիվ տնտեսություններ, որոնք երբևէ գյուղատնտեսության ոլորտի հետ որևէ կապ չեն ունեցել, վերջին շրջանում իրենց արտադրությունների կողքին սկսել են զբաղվել գյուղատնտեսությամբ:

«Գյուղատնտեսությունն ամենառիսկային ոլորտն է՝ նկատի ունենալով բնության անակնկալները, բայց այսօր մեր մարզում բազմաթիվ գյուղացիներ արդեն իսկ  կաթիլային եղանակով ոռոգվող այգեգործությանն են գնում, ինտենսիվ այգեգործության ոլորտն են զարգացնում, որովհետև ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը տանում է նրան, որ ռիսկը քչանում է, որովհետև կա կարկտապաշտպան ցանց, կաթիլային ոռոգման համակարգ, նույնիսկ ցրտահարությահ դեպքում կան պայքարի միջոցներ: Դրանք մեխանիզմներ են, գործիքակազմ, որոնցով անհրաժեշտության դեպքում հակազդում են բնության քմահաճույքներին»,-ասում է Մհեր Եղիազարյանը:

Այս պահին մարզում կան շուրջ  3150 բազմամյա տնկարկներ, որոնցից 2521-ը բերքատու են, 627-ը՝ ինտենսիվ (35-ը ապահոված է հակակարկրտային ցանցով, 296-ը՝ կաթիլային ոռոգմամբ): Գյուղատնտեսության վարչության պետը նշում է, որ ջերմոցային տնտեսությունների հիմնումն ունի աճի տենդենց: Անցյալ տարի ջերմոցային տնտեսության տարածքներն ավելացել են 12 հա-ով:

Նշենք, որ Կոտայքի մարզպետը  համայնքներ կատարած իր այցերի, ինչպես նաև մարզպետարանում խորհրդակցությունների ընթացքում համայնքապետերին մշտապես հորդորում է ստեղծել անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ ներդրողների համար՝  այդ կոնտեքստում ակտիվ համագործակցելով  շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ ի շահ պետության, քաղաքացու ու մարզի տնտեսության:

Տեխնոլոգիական գյուղատնտեսություն, ինտենսիվ այգեգործություն, վերականգնվող էներգետիկա, ադամանդագործություն. նշված ոլորտները դիտարկելով որպես մարզի տնտեսական զարգացման հայեցակարգի կարևորագույն բաղադրիչներ՝ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ այս ուղղությամբ տարվում են ակտիվ աշխատանքներ՝ ներգրավելու նոր ներդրողների, ինչպես նաև ստեղծելու բոլոր նախադրյալները, որպեսզի գործող տնտեսվարողներն ավելացնեն իրենց հզորությունները»,- ասված է հաղորդագրությունում: