Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի աշխատակազմն ավելացել է. նախկին 25-ը չի լինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

Սոցիալական ցանցերում այնքան բաներ են խոսում, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են հրապարակումները, որ իր նշանակումը սփյուռքում միանշանակ չի ընդունվել:

Դիտարկմանը, թե տեղեկություններ են եղել, որ ինքը ՀՅԴ-ի շահերն է առաջ տարել ԱՄՆ-ում, երբ այնտեղ պաշտոնական այցով է եղել սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, Սինանյանն արձագանքեց, որ 13 տարի հասարակական գործունեությամբ է զբաղվել, քաղաքական գործիչ է, կարող են լինել անձինք, ովքեր իրեն չսիրեն, և դա նորմալ է համարում:

«Մարդիկ կարծիքների իրավունք ունեն: Ես եղել եմ Գլենդելի քաղաքապետ և ներկայացրել եմ այնտեղի քաղաքացիների շահերը: Իսկ ինչ ասում եք Մխիթար Հայրապետյանի մասին, դա նրա հետ պարզեք, ես չեմ հիշում այդպիսի բան»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հանձնակատարի գրասենյակին, Սինանյանն ասաց, որ իր տեսլականը 50 աշխատակից ունենալն է, բայց գրասենյակն ամբողջովին դեռևս չի ձևավորվել:

«Գտնում եմ, որ 50 հոգով կարող ենք շատ լավ աշխատել: Մենք բյուջե չունենք, վարչապետի գրասենյակի բյուջեի մի մասն ենք կազմում: Գլխավոր խնդիրը Սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդումն է, այս պահին վերականգնում ենք վստահությունը Հայաստանի նկատմամբ, որ առաջացել էր նախորդ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում»,- հայտարարեց նա:

Հարցին՝ ինչո՞ւ թողեց ԱՄՆ-ն և եկավ ՀՀ, ի՞նչը գրավեց, նա արձագանքեց՝ Հայրենիքը և Հայրենիքի զարգացման մեջ գործ ունենալու ցանկությունը. «Հաստատ գիտեմ, որ կարող եմ լավ աշխատել և աշխատանքով պետք է ցույց տամ՝ լավ ընտրություն է եղել, թե ոչ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան