Էրդողանը հանդիպել է Չինաստանի նախագահի հետ

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Չինաստան, որտեղ դռնփակ հանդիպում է  ունեցել նախագահ Սի Ծինփինի հետ. գրում է ermenihaber-ը:

Մինչ Սի Ծինփինի հետ հանդիպումը լրագրողներին տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ թուրք-չինական համագործակցությունը ուժեղացնելու համար մեծ ներուժ կա: Նա հատկապես կարևորել է 1 մլն չինացի զբոսաշրջիկների բերած նպաստը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Էրդողանն այնուհետև նշել է, որ աշխարհը լուրջ մարտահրավերների և սպառնալիքների առաջ է: Նրա խոսքով` խաղաղությունը և կայունությունը խաթարվում են:

«Միջազգային նոր համակարգ է անհրաժեշտ: Այստեղ մեծ բաժինը ընկնում է Թուրքիայի և Չինաստանի վրա: Մենք մեծապես աջակցում ենք «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը (խմբ.` չինական ռազմավարական նախաձեռնություն)»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև շեշտել է, որ Թուրքիան նույնպես նպաստում է Պեկին-Լոնդոն կապին: