Վկայի կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացին չի կարող լքել Վրաստանը. ինչո՞ւ վրաց իրավապահները չեն վերադարձնում նրա անձնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
Բոլորը

Թմրանյութ տեղափոխելու կասկածանքով Վրաստանում ձերբակալված ուղևորատար ավտոբուսի հայ վարորդին՝ Արտյոմ Խաչատրյանին ազատ են արձակել, սակայն նա դեռևս Հայաստան վերադառնալ չի կարողանում: Եղբայրը՝ Ջոն Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ քննչական մարմիններն ազատ արձակվելուց հետո անձնագիրը չեն վերադարձնում:

Նշենք, որ Արտյոմ Խաչատրյանը Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վարորդն է, որը հունիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցրել էին՝ արգելված բեռ տեղափոխելու համար: Որոշ ժամանակ անց հաջողվել է կազմակերպել ուղևորների Հայաստան տեղափոխումը, իսկ վարորդները ձերբակալվել են: Ավտոբուսում թմրանյութ են հայտնաբերել՝ շուրջ 500 գրամ հերոին:

Ջոն Խաչատրյանը պատմեց, որ երկու տղամարդ՝ ազգությամբ հայեր, գնացել են հայկական ուղևորափոխադրող ընկերության Մոսկվայի գրասենյակ: Նրանցից մեկը «հովերբորդ» է փոխանցել, վճարել՝ Հայաստան փոխադրելու համար, իսկ մյուսն ավտոբուսի տոմս է գնել: Ինչպես հաճախ է պատահում՝ ընկերության ներկայացուցիչները վարորդին հանձնարարել են ուղևորներից մեկին խնդրել՝ իր իրերի հետ Հայաստան հասցնել այն:

«Երբ հասել են սահման, կանգնեցրել են մեքենան, ստուգել են, էդ հովերբորդի մեջից հանել են հերոինը: Ախպերս էլ ասել է, որ ինքն է տվել ուղևորին: Ախպորս ձերբակալել են: Հետո, որ կարողացանք վիդեոներով, ֆոտոներով ապացուցել, որ իմ ախպերը կապ չունի, բերել են, օֆիսով ա եկել, իմ ախպորը թողել են»,- պատմեց Ջոն Խաչատրյանը:

Արտյոմ Խաչատրյանին և ավտոբուսի մյուս վարորդին, ձերբակալության համար սահմանված ժամկետը լրանալուց հետո, ազատ են արձակել: Սակայն վրաց քննչական մարմինները չեն վերադարձրել անձնագրերը, թեև նրանք վկայի կարգավիճակ ունեն: Ջոն Խաչատրյանն ասում է՝ վրացական կողմից անձնագրերը չվերադարձնելը որևէ կերպ չեն պարզաբանում:

«Վրացական կողմն ասում ա՝ գործը ընթացքի մեջ ա, դատախազին զանգում են՝ չեն կարողանում բռնացնել: Իմ ախպերն էլ գրել ա, որ չեմ խուսափում քննությունից, գրել ա, որ երբ ինձ կանչեք, կարող եմ գամ: Հիմա ես, ուրիշ երկրի քաղաքացի, անտեր մնացել եմ ստեղ»,- ասաց Արտյոմ Խաչատրյանի եղբայրը:

Այս գործով նաև կալանավորված անձ կա: Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հարություն Հայրապետյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կալանավորված անձը նույնպես ՀՀ քաղաքացի է, եղել է Մոսկվայից ժամանած նույն ավտոբուսում՝ այսպես ասած, բեռն «ուղեկցելու»:

«Սահմանային անցակետում, երբ արդեն կասկածել են, մի քանի անգամ փորձել են այդ հովերբորդը, որի մեջ եղել է թմրանյութը, անցկացնել սարքի միջով, այդ ուղևորն ակտիվություն է ցուցաբերել, որից հետո արդեն իրավապահների մոտ կասկած է առաջացել, որ ինքն է այդ ամեն ինչի հետ կապված անձը»,- նշեց Հայրապետյանը:

Հարություն Հայրապետյանը նշեց, որ վարորդների գործով զբաղվող փաստաբանին մասնագիտական օգնություն է ցուցաբերում նաև դեսպանատան իրավաբանը: Իրենք էլ մշտական կապի մեջ են ՀՀ քաղաքացի վարորդների հետ:  Հայկական դիվանագիտական ներկայացուցչությունը նաև աշխատում է վրացական պատկան մարմինների հետ:

«Դեսպանության անունից բողոք էր ուղղվել Դատախազություն, որպեսզի նրանց անձնագրերը հետ վերադարձնեն փաստաբանի միջոցով: Այդ բողոքը նույնությամբ, նաև կցելով դեսպանության կարծիքը, ուղարկել ենք նաև Վրաստանի ԱԳՆ, որպեսզի ամեն ինչ անեն, որպեսզի նրանց անձնագրերը հետ վերադարձվեն»,- ասաց նա:

Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցչի  խոսքով՝ իրենց պատասխանել են, որ արդեն զբաղվում են գործով, կփորձեն դրական լուծում տալ. «Նախադեպն այնպիսին է, որ քանի որ գործով որպես վկա են անցնում, մեծ է հավանականությունը, որ բողոքի դեպքում հետ կվերադարձվի: Թե՛ փաստաբանի մոտ, թե՛ մեզ մոտ հույսը մեծ է, որ շուտով կվերադարձվեն»:

Նշենք, որ թմրանյութի մաքսանենգության համար, Վրաստանի օրենսդրությամբ, 6-9 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:

Թամարա Հակոբյան