Հանդիսավորությամբ մեկնարկել է 2019 թվականի ամառային առաջին զորակոչը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել 2019 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը:

«Նորակոչիկներին իրենց հարազատների հետ միասին պատմական վայրից Հայոց հաղթանակած բանակ են ճանապարհել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ

Համբարձում Մաթեւոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները, «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչները եւ համայնքապետերը:

Ավանդույթի համաձայն` պետական այրերը, թեմակալ առաջնորդն ու պարտադիր զինվորական ծառայության մեկնողները նախ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին։

Այնուհետեւ ներկաներին ողջունել եւ ամառային առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ իր բարեմաղթանքի խոսքն է հղել մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը` ասելով. «Պատիվ ունեմ ողջունելու ձեզ այս պատմական վայրից եւ շնորհավորելու այս պատվաբեր օրվա առթիվ: Այսօր դուք քայլ առաջ եք անում դեպի թշնամին` հանուն մեր երկրի պաշտպանության եւ խաղաղության: Ցավոք սրտի, խաղաղությունը չի տրվում, այլ պարտադրվում է մեր միասնական ուժի շնորհիվ, իսկ մենք անկոտրում ենք եւ անհաղթ, երբ միասնական ենք:

Սիրելի նորակոչիկներ, վստահ եղեք, որ բանակում անցկացրած ձեր յուրաքանչյուր օրը նպաստելու է մեր հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը: Իսկ մենք մեր հերթին պատրաստ ենք եւ պարտավոր մեր աշխատանքով արժանին մատուցել ձեր ծառայությանը:

Սիրելի ծնողներ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ` նման քաջարի եւ խիզախ զավակներ դաստիարակելու համար:

Խաղաղ երկինք, բարի ծառայություն եւ բարի վերադարձ մեր բոլոր նորակոչիկներին»:

Բանակ զորակոչվող երիտասարդներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք է հղել նաեւ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ մասնավորապես նշելով. «Դարեր շարունակ մեր ժողովուրդը բանակ չի ունեցել, եւ մեր զավակները ծառայել են օտար հողում, իրենց կյանքը զոհել օտար հողի վրա: Այսօր այն բախտավոր պահն է մեզ համար, երբ մեր տղաները ծառայության են մեկնում հայկական բանակ եւ պետք է պաշտպանեն մեր սրբազան սահմանները, մեր օջախները, մեր հավատքն ու մեր հայրենիքը:

Սիրելի նորակոչիկներ, մենք սիրում ու հավատում ենք ձեզ: Դուք ապացուցել եք, որ արժանի զավակներն եք մեր պետության, եկեղեցու եւ կարող եք քաջությամբ ու իմաստությամբ պաշտպանել մեր հայրենիքը: Մենք աղոթում ենք առ Աստված, որ Տերը ձեզ պաշտպան կանգնի, ձեր բազուկը միշտ ամուր լինի, ձեր միտքն արթուն լինի եւ քաջությամբ լցված այս երկու տարին ծառայեք եղբայրական սիրո մթնոլորտում եւ վերադառնաք ձեր հայրենի օջախները: Աստված պահապան ձեզ»:

Հանդիսավոր միջոցառման ավարտին նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ են ստացել մարզպետ Համբարձում Մաթեւոսյանից, համայնքապետերից եւ հայրենասիրական երգերի ուղեկցությամբ ու բարձր տրամադրությամբ մեկնել իրենց պարտքը մատուցելու հայրենիքին»,- ասված է հաղորդագրությունում: