Մեր երկրում սփյուռքի հետ հարաբերությունների հաստատման համար բացվել են նոր հնարավորություններ. Փաշինյանը՝ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին

Լուրեր

06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին:

«Վարչապետը ողջունել է Արա Նաջարյանի այցը Հայաստան և նշել, որ մեր երկրում քաղաքական փոփոխությունների պայմաններում սփյուռքի հետ հարաբերությունների հաստատման համար բացվել են նոր հնարավորություններ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի սփյուռքի հետ կապերը և Գլենդելն այդ գործում կարևոր դերակատարում ունեցող կենտրոններից մեկն է:

Իր հերթին, Արա Նաջարյանը նշել է, որ սփյուռքը ոգեշնչվել է նոր Հայաստանով: Գլենդելի քաղաքապետը տեղեկացրել է, որ տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում բազմաթիվ սփյուռքահայերի համար հայրենիքում ստեղծվել են ապրելու և գործարարությամբ զբաղվելու անհրաժեշտ պայմաններ։ Ըստ պարոն Նաջարյանի՝ այժմ սփյուռքահայերի մոտ մեծ վստահություն կա Հայաստանի կառավարության նկատմամբ և սփյուռքում ուրախ են, որ Հայաստանը գտնվում է հուսալի ձեռքերում։ Նա հատուկ ողջունել է Զարեհ Սինայնանին Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակումը:

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Արա Նաջարյանը քննարկել են Հայաստանի ապագային, կառավարության նպատակներին և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: