Քրեաօլիգարխիկ կլանը մնում է Հայաստանում, ոչ թե Աբովյանում. Սասուն Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
Բոլորը

Ինձ երբեք չի զարմացրել ՔՊ վարչության անդամ լինել կամ չլինելը: ՀՀ Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը:

«Ինձ ձայն չեն տվել: Թաքցնելու բա՞ն է: Միգուցե այնտեղ ինչ-որ խմորումներ են գնացել, ինչ-որ մարդիկ թիմեր են ձևավորել ներսում, դրա համար այսպես եղավ: Ու մարդիկ կան այնտեղ՝ առանցքային դեմքեր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ երբեք նման բանի մեջ չեն մտել»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով տեղեկությանը, որ պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ դա ում երազանքն է: Մանդատն ինձ տվել է իմ ժողովուրդը, ես երկար տարիներ ծառայել եմ այս ժողովրդին, և ես ժողովրդի առաջ եմ պատասխանատու: Այս խաղերի կամ այդ 300 հոգու քվեարկության արդյունքում ես պատասխանատու չեմ, որ խռովեմ, նեղանամ… ես խռովող տղա չեմ: Ես իմ արել եմ ու անելու եմ»:

Հարցին էլ՝ ինչո՞ւ չէր մասնակցում ԱԺ նիստերին, պատգամավորն արձագանքեց. «Հարցեր կային առողջական: Գումարած՝ այս պահը, մտածեցի՝ ընդհանուր իրավիճակը թող լրիվ պարզ լինի: Դրա համար չեմ եկել»:

Մանրամասները՝ տեսանյութում: