Արթուր Վանեցյանն Արթուր Դավթյանին պարգևատրեց կրծքանշանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Դատախազության հիմնադրման 101-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ այսօր՝ հուլիսի 1-ին Գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որի ժամանակ դատախազության աշխատողներին պարգևատրեցին ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, ՀՔԾ պետը, Քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաև պաշտպանության նախարարը։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դատախազության համակարգի մի քանի աշխատողների պարգևատրելուց հետո նվեր հանձնեց նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

«Ազգային անվտանգության և դատախազության մարմինների միջև համագործակցության, իրավակարգի ամրապնդման գործում ունեցած զգալի ներդրումների համար և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ հրամայում եմ պարգևատրել ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի համար կրծքանշանով ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին», – նշվում է ԱԱԾ տնօրենի հրամանի մեջ:

Նկատենք, որ ԱԱԾ-ի նկատմամբ Դատախազությունը վերադաս մարմին է համարվում, քանի որ ԱԱԾ-ի վարույթում քննվող քրեական գործերով հենց դատախազությունն է վերահսկողություն իրականացնում, հաստատում կամ չի հաստատում մեղադրանքները:

Միջոցառման ավարտին լրագրողներն Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին՝ պարգևատրումները կաշկանդող հանգամանք չե՞ն կարող լինել, ինչին գլխավոր դատախազն արձագանքեց. «Չի կարող այդպիսի բան լինել, դրանք երբեք կաշկանդող նշանակություն չեն կարող ունենալ։ Ուզում եմ մի բան իմանաք, ժողովուրդ, ես եմ պարգևատրում, ԱԱԾ տնօրենն է պարգևատրում, ով է պարգևատրում՝ մեր տնից չենք բերում, դա մեր անձնական պարգևը չէ, դա այս պետության կառույցի անունից տրվող պարգև է: Հետևաբար՝ չի կարող որևէ պարգև ստացողի կաշկանդել պարգև տվողի անձը, դա ուզում եմ մեկընդմիշտ իմանաք, իմ մոտեցումն այդպիսին է, վստահ եմ՝ իմ գործընկերներինը նույնը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան