Հրայր Թովմասյանը հանրության կողմից անընդունելի կերպար է, և եթե մի փոքր ամոթ ունենա, օր առաջ պետք է հրաժարական տա. «Իմ քայլի» պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինա Պողոսյանը

– Երեկ դատարանի որոշմամբ կրկին կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ԱԱԾ մեկուսարան մտնելուց առաջ հայտարարեց՝  Հայաստանում ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն։ Ինչպե՞ս կարձագանքեք:

– Այդ մեկնաբանությունը լսելուց ակամայից հիշեցի ՀՀ երրորդ նախագահի փոքրիկ արձագանքը՝ «Իյա՜, իրո՞ք»: Լսել դա մի մարդուց, որը վերջին 25 տարում ամեն կերպ նպաստել է Հայաստանում օրենքի և օրինականության բացակայությանը,  մի փոքր զավեշտալի է:

– Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտություն կա՞ր, նա դատաքննությանը խոչընդոտելու առումով վտանգ ներկայացնո՞ւմ է:

– Եթե մենք ուզում ենք ունենալ անկախ դատական համակարգ, ապա դատարանի կայացրած որոշումը պետք է ընդունեք, այսինքն՝ ո՛չ ներգործենք, ո՛չ էլ փորձենք ազդեցություն ունենալ նրա որոշման վրա։ Եթե դատավորը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ գտնվելով՝ կարող է խոչընդոտել, ուրեմն այդպես էլ պետք է լիներ:

–Երկրորդ նախագահը մինչև կալանավորվելը տված հարցազրույցում հայտարարեց՝ ինքն այս իշխանության հակառակորդն է: Ձեր իշխանությունը նրան հակառակորդ համարո՞ւմ է։

– Չգիտեմ՝ որքանով կոռեկտ կլինի իմ պատասխանը, բայց տարիները և հանրության արձագանքը ցույց տվեցին՝ Քոչարյանը հակառակորդ է համարում ոչ թե այս իշխանությանը, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Որքանով իր խոսքերը արձագանք կգտնեն հանրության շրջանում, ցույց կտա ժամանակը։

–Բացառո՞ւմ եք, որ Քոչարյանն ինչ–որ պահի կկարողանա իր շուրջ համախմբել հանրությանն ու ընդդիմադիր բևեռ ձևավորել։

– Ոչինչ երբևէ չի կարելի բացառել, քաղաքական ուժն աջակցություն է ստանում հանրության կողմից, և եթե Քոչարյանին հաջողվի այնպես անել, որ հանրությունը մոռանա իր պաշտոնավարման տարիները և աջակցի իրեն, թող վերադառնա: Բայց ես այս պահին չեմ տեսնում, որ հանրությունն աջակցում է իրեն։

– Նախորդ շաբաթ ԱԺ–ն ՍԴ դատավոր ընտրեց Վահե Գրիգորյանին, որն էլ հայտարարեց, թե գնում է՝ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու: Իշխանության համար ո՞վ է ՍԴ նախագահը։

– Պետք է խոստովանեմ, որ Վահե Գրիգորյանի այդ հայտարարությունն ինձ համար էլ էր անակնկալ, բայց այն բացատրությունները, որ տվեց Վահե Գրիգորյանը, ամբողջությամբ իրավական են: Նրա ասածն ինձ համար ամբողջովին ընդունելի է։

– Եթե չլիներ Վահե Գրիգորյանի հայտարարությունը, Հրայր Թովմասյանի հրաժարականի ի՞նչ պատճառներ կնշեիք:

– Հրայր Թովմասյանին երբեք չեմ տեսել որպես Սահմանադրական դատարանի նախագահ, երբեք չեմ տեսնի։ Ես կարծում եմ՝ Սահմանադրության աղավաղման և անցած տարիների վատ բարքերի մեջ Հրայր Թովմասյանն իր մեղքի բաժինն ունի։ Հանրության կողմից նա անընդունելի կերպար է, և եթե մի փոքր ամոթ ունենա, օր առաջ պետք է հրաժարական տա և գնա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան