Գլխավոր դատախազությունը՝ Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

Թեև տևական ժամանակ է անցել ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ Պետրոզավոդսկի դատարանի որոշմամբ կալանքից ազատվելու մասին լուրի հրապարակումից, սակայն մինչ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը որևէ տեղեկություն չի հայտնում, թե ի վերջո, Միհրան Պողոսյանը ե՞րբ կարտահանձնվի Հայաստան։

«Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան: Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն»,-Factor.am-ին փոխանցեց Դատախազության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 23-ին դատարանը Պողոսյանին կալանավորել էր 40 օրով, և նա պահվում էր ուղղիչ գաղութում: Դատախազությունը միջնորդել էր դատարանին երկարաձգել կալանքը՝ 6 ամսով: Միաժամանակ Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոցը տնային կալանք սահմանելու մասին: Արդյունքում, մայիսի 24-ին դատարանը Պողոսյանի համար 6 ամսով տնային կալանք էր սահմանել:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։


Նա ռուս իրավապահների կողմից հայտնաբերվել  և ձերբակալվել էր Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում։  ՌԴ դատարանի կողմից բավարարվել էր ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով: