30 րոպե տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի գյուղերին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
Բոլորը

Նախօրեին տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի գյուղական համայնքներին։ Մոտ 30 րոպե տևած 4-5 սմ չափով կարկուտից առավել տուժել են Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանի գյուղերի ցանքատարածություններն ու այգիները։

Մեծ վնասներ է կրել Հոռոմ համայնքը։ Factor.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Աշոտ Պասկևիչյանը նշեց, որ տուժել են ոչ միայն ցանքատարածությունները, այլև բնակիչների ավտոմեքենաները։

«Ցանքատարածությունները՝ մշակաբույսերը, հացահատիկը ամբողջովին վնասված են։ Տուժել է 500 տնտեսություն։ Մեքենաներ էլ են վնասվել, մեքենաների վրա կարկուտի խփած տեղերում փոսեր են առաջացել, ապակիներն են կոտրվել»,- ասաց Հոռոմ համայնքի ղեկավարը՝ նշելով, որ չնայած վնասի չափերն այս պահին հաշվվում են, բայց որոշակի տվյալներ արդեն կան։

«Վնասի չափերը մոտավորապես գիտենք, ամբողջ ցանքատարածություններն են վնասվել՝ մոտ 700 հա հանցահատիկ, 150 հա կարտոֆիլ, 100 հա չափով էլ տարբեր տեսակի մշակաբույսեր»,- ասաց Աշոտ Պասկևիչյանը։

Կարկուտից առավել տուժել է Սարատակ համայնքը։ Համայնքի ղեկավար Միշա Ղրզոյանի խոսքով՝ գյուղի պատմության մեջ նման նախադեպ չեն ունեցել, կարկուտից տուժել է ամբողջ գյուղը, չկա մի տնտեսություն, որ վնաս կրած չլինի:

«Կարկուտը տեղ-տեղ 100 տոկոս է վերացրել հանցահատիկի ցանքատարածությունները՝ ցորենը գարին, մասնակի նաև կարտոֆիլը, վարունգը, ծառերը ընդհանրապես մաքրել է, ահավոր մեծ վնաս է տվել։ Ամբողջ գյուղը  650 հա տուժել է։ Տները ևս վնասվել են, ապակիներն են կոտրվել, տանիքներն  են ջարդվել, մեքենաներին է շատ վնաս տվել»,- ասաց Սարատակ համայնքի ղեկավարը։

Գյուղացին էլ հիմա անելանելի վիճակում է, քանի որ մեծ մասն իրենց տնտեսությունները մշակել են վարկային միջոցներով, իսկ հիմա չկա բերք, չկա և գումար։

«Բոլորն էլ վարկերով են մշակել իրենց հողերը, այդպիսի մարդ չկա, որ վարկ վերցրած չլինի: Մարդ կար՝ իր հույսը 2 հա ցորենն էր, պիտի որոշ գումար բանկին տար, մնացածով էլ ձմեռը ապրեն: Հիմա այդ ամենից զրկվեց, բանկին էլ պարտք մնաց»,- մեզ հետ զրույցում ասաց Սարատակ համայնքի ղեկավարը։

Շիրակի մարզպետարանի հանձնաժողովներն այսօրվանից աշխատում են կարկուտից տուժած համայնքներում՝ ուսումնասիրելու վնասի չափը։ Վերջնական տվյալներն արդեն կներկայացվեն Կառավարությանը։

Էմմա Չոբանյան