Թուրքիան Կիպրոսի հյուսիսում ռազմական նավահանգիստ կկառուցի

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիան պատրաստվում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունում նոր ռազմական նավահանգիստ հիմնել. գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի ռազմածովային հրամանատարությունը այդ նպատակով հատուկ աշխատանքային թիմ է ուղարկել Հյուսիսային Կիպրոս։ Թիմը ռազմական և դիվանագիտական շրջանակների հետ հանդիպումներ է ունեցել և վերադարձել Անկարա։ Նավահանգստը կարող է տեղակայվել Կիպրոսի Գազիմաղուսա կամ Իսքելե շրջաններում։

Նոր նավահանգիստը, որպես լոգիստիկ կենտրոն, կծառայի Միջերկրական ծովի արևելյան տարածքում գործունեություն իրականացնող թուրքական ռազմական նավերի համար։

Հայտնի է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները նման նավահանգստի կառուցմանը տվել են հավանություն։ Թուրքական Կիպրոսի վարչապետ Էրսին Թաթարը նշել է, որ կղզում ռազմական նավահանգիստը կարևոր նշանակություն ունի տեղի թուրք բնակչության իրավունքների պաշտպանության առումով։