Տպավորված են հայաստանյան գագաթնաժողովից. «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցները սպասում են Հայաստանում հաջորդ հանդիպմանը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Դիլիջանում հունիսի 7-9-ն անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցները շարունակում են իրենց տպավորություններն ու շնորհակալությունը փոխանցել՝ Հայաստանում նման բարձրակարգ միջոցառում կազմակերպելու համար:

Համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Սիմենս» ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան «Լինկդին»-ի իր էջում գրել է, որ «Մտքերի գագաթնաժողով»-ի նպատակն է դրանից հեռանալ՝ ունենալով նոր ընկեր, նոր գաղափար և նոր նախագիծ. «Ես կարողացա հասնել այս երեքին էլ: Ինչպես նախագահ Արմեն Սարգսյանն ամփոփեց իր եզրափակիչ ելույթում՝ քվանտային աշխարհը, որում ապրում ենք, չափազանց բարդ է, փոփոխական, մարտահրավերներով լի, բայց, միևնույն ժամանակ, չափազանց հետաքրքիր: Լիովին համաձայն եմ: Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Արմեն Սարգսյանին, տիկին Նունե Սարգսյանին և Հայաստանի հիասքանչ ժողովրդին, ում հանդիպեցի: Ձեր շռայլ հյուրընկալությունը, բարությունն ու մարդասիրությունը Հայաստանը դարձնում են այն հրաշալի վայրը, որը կա: Հեռանում եմ ՝ սպասելով Մտքերի հայկական հաջորդ գագաթնաժողովին»:

Ժնևի Վեբսթերի համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ինճիկյանը նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհակալական նամակում մասնավորապես գրում է. ««Մտքերի գագաթնաժողով»-ը Հայաստանում անցկացնելու Ձեր հեռատես որոշումը՝ ուղղված աշխարհի ու, մասնավորապես, Հայաստանի համար ավելի լավ լուծումների հայտնաբերմանը, մեծ հաջողություն ունեցավ և ամուր հիմք դրեց մեր սիրելի երկրում հետագա նման հանդիպումների համար: Ինձ համար պատիվ կլինի աջակցելու Ձեզ այս և այլ նախաձեռնություններում, որոնք թույլ կտան կայուն հիմքի վրա հասնել Հայաստանի հաջող զարգացմանը»:

«Startup Armenia» հիմնադրամի բիզնես զարգացման տնօրեն Հովհաննես Երիցյանը «Լինկդին»-ի իր էջում գրել է. «Մոտիվացիան և ոգեշնչումն այնպիսի բաներ են, որոնք ժամանակակից աշխարհում ամենաշատն են պակասում: Սա անհերքելի ճշմարտություն է, բայց ոչ այն պարագայում, երբ «Մտքերի գագաթնաժողով»-ում ես: Գագաթնաժողովի 48 ժամերը դարձան այնպիսին, որ մասնակիցներից շատերը դրանք տարիներ շարունակ մտքում կպահեն,-գրել է նա:-Նախագահ Արմեն Սարգսյանին հաջողվում է մեկ հարկի տակ հավաքել անձանց, ովքեր կարող են աջակցել, կրթել և, ինչն ամենակարևորն է, ոգեշնչել: Մեծ գործ չէ միասին հավաքել բարձրորակ մասնագետների, բայց հսկայական գործ է այդ մարդկանց ստիպել մտածել և գործել որպես համակարգ»: