«Սանիթեքի» օֆիսները գտնվում են նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հոր տարածքում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
Բոլորը

Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության օֆիսները գտնվում են նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հոր տարածքում: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետն ասաց, թե չգիտի՝ ինչու է այդպես ստացվել, բայց մեծ գումարներով են տարածքները վարձակալության տրված: Մարությանը, սակայն, թիվ չհանրայնացրեց, քանի որ փաստաթղթեր ձեռքի տակ չուներ. «Չգիտես ոնց, «Սանիթեք» ընկերության ավտոպարկը և օֆիսները գտնվում են նախորդ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հոր տարածքում՝ վարձակալությամբ: Շատ-շատ հետաքրքիր փաստեր կան, որոնց ծանոթանալով հասկանում ենք՝ ինչու է հենց մեկ ընկերություն հաղթել»:

Factor.am-ի հարցին քաղաքապետն ասաց, որ չի ցանկացել առաջադրվել ՔՊ վարչության անդամի թեկնածու, ոորովհետև վստահում է իր կուսակից ընկերներին: Հարցին, որ ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի կողմից դժգոհություններ կան քաղաքի կառավարման մասով և որ տապալվել է քաղաքի կառավարումը, Հայկ Մարությանը պատասխանեց. «Բացարձակ այդպիսի բան չկա: Ծիծաղելի է տապալման մասին խոսելը, մենք բոլոր ուղղություններով շատ մեծ նվաճումներ ունենք»:

Քաղաքապետը հայտնեց, որ տրանսպորտային նոր ցանցի վերջնական փաթեթն արդեն ուղարկվել է Կառավարություն, բայց ցանցի ներդրման համար առնվազն 2 տարի ժամանակ է պետք:

«Անցած շաբաթ եղել է կառավարությունում քննարկում: Կառավարությունում նույնպես հավանություն են տվել բոլոր մոտեցումներին, որոնք մենք ներկայացրել ենք: Իմ մոտեցումն է, որ Երևանի տրանսպորտը լինի համայնքային: Եթե ոչ 100 տոկոս, ապա 50 տոկոսից ավելին: Պետությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի  այն լինի մաքսիմալ էժան: 20 տարի տրանսպորտային ցանցը չի փոխվել, դուք ուզում եք 2-3 ամսում լինի՞, սա մեծ աշխատանք է, որը մեր թիմը կատարում է: Արդեն մենք պատրաստ ենք, որպեսզի վերջնական փուլ մտնենք: Եվ ուզում եմ ընդգծել, որ նախընտրական ծրագիրը ես և իմ թիմը ներկայացրել ենք 5 տարվա համար: Այսինքն, 5 տարվա ընթացքում պետք է իրականություն դառնան խոստումները»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան