Համագործակցության առաջարկներ և շնորհակալական նամակներ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նախագահի աշխատակազմը շնորհակալական նամակներ և տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցելու առաջարկներ են ստանում հունիսի 7-9-ը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, շնորհակալություն հայտնելով նախագահ Սարգսյանին միջոցառմանը մասնակցելու հրավերի համար, նշել է, որ երկօրյա «ուղեղային գրոհը» օգտակար էր ոչ միայն կազմակերպիչների, այլև մասնակիցների համար: «Համոզված եմ, որ « Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող՝ ժամանակակից զարգացման հարցերին նվիրված մյուս միջազգային համաժողովները կարևոր դեր կխաղան հայ-ռուսական հարաբերություններում՝ ներգրավելով Ռուսաստանի առաջատար մասնագետների տնտեսության, բնական գիտությունների, հումանիտար ոլորտներից»:

Նախագահ Սարգսյանին իր շնորհակալությունն ու համագործակցության պատրաստակամությունն է փոխանցել Եվրոպական հարավային աստղադիտարանի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քսավիե Բարկոնը: «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կարևոր առիթ էր՝ հասկանալու Հայաստանի հեռանկարներն ու մեր նպաստը բերելու Ձեր երկրի զարգացման հնարավորություններին: Ես օգտվեցի առիթից՝ ընդգծելու, թե ինչպես կարող է հատկապես գիտական հարցերի շուրջ համագործակցությունը հանգեցնել համատեղ բարգավաճման»,– գրել է նա՝ հայտնելով աստղագիտության ոլորտում Հայաստանի գիտական ինստիտուտների հետ համագործակցության իրենց պատրաստակամությունը:

Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի պրոֆեսոր Ելենա Կորոստելևան նշել է, որ տպավորված է գագաթնաժողովի քննարկումների որակով և դրանց ռազմավարական բնույթով: Նա նշել է, որ միջոցառման ժամանակ շատ տաղանդավոր երիտասարդների է հանդիպել և առաջարկել է հաջորդիվ քննարկումներ նախատեսել նաև երիտասարդների համար:

Ֆրանսիայի Սեն Մալոյի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Ժան Ժակ Մոնթուան նույնպես համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ կցանկանար հնարավորինս օգտակար լինել Հայաստանին:

Նշելով, որ եղել է 80-ից ավելի երկրում, Bloomberg Media-ի գլոբալ տնօրեն Թոդ Բաերը գրել է. «Կարող եմ ասել, որ Հայաստանը յուրահատուկ երկիր է, ուր վստահաբար վերադառնալու եմ»:

Գագաթնաժողովը Դիլիջանում կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար հայկական կողմին իր շնորհակալությունն է հայտնել նաև գագաթնաժողովի համակազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն»,- ասված է հաղորդագրությունում: