ՀՀ զինված ուժերը համալրվեց 16 հրշեջ մեքենայով

Լուրեր

05.02.2026 | 21:40
ԱՄՆ դեսպանատունը կարող է վերանշանակել ձեր հարցազրույցի օրը․ ինչ պետք է իմանան ոչ ներգաղթային վիզայի դիմորդները
05.02.2026 | 21:26
Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները
05.02.2026 | 21:17
ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ստորագրվել է Հայաստան–ԱՄԷ տնտեսական համաձայնագիր
05.02.2026 | 21:12
300 մլն դրամ «փրկագին»` Վարդան Հարությունյանի համար. ով է վճարել և ինչպես պարզել ծագումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 21:00
Գերիներին դատելը Ալիևի շոուն է. հուսանք՝ Վենսի այցը ճնշում կդառնա, որ նա զիջի՝ ազատ արձակվեն. Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 20:53
Հայ վարորդների խնդիրները՝ Սիմոնյան-Մատվիենկո հանդիպման օրակարգում
05.02.2026 | 20:48
Էրդողանը բարձր է գնահատել ԱՄՆ-Իրան բանակցությունները
05.02.2026 | 20:34
Սուքիասյանների պատասխանը․ ինչ է լինելու «Ռոսիա տոնավաճառի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 20:21
ՌԴ ԱԳՆ-ն Գերմանիայի դեսպանատան աշխատակցին անցանկալի անձ է հայտարարել
05.02.2026 | 20:10
Դավիթ Խուդաթյանը և ԵՄ դեսպանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր
05.02.2026 | 20:00
Ունենք սերիական արտադրության զենք՝ հրետանի, որն աշխարհում լավագույնն է․ դա մատակարարվում է ՀՀ բանակին․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 19:48
Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանը
05.02.2026 | 19:43
Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
05.02.2026 | 19:39
Թե Մասիսին բան պատահի, ազգովի դառնանք ֆիդայի. Վարդան Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 19:32
Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետը «քաղաքական լրտեսության» մեջ է մեղադրվում
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում հունիսի 14-ին տեղի ունեցավ 16 հրշեջ մեքենաների բաշխման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:

«Ինչպես Զինված ուժերի բոլոր զորատեսակներում, այնպես էլ Զինված ուժերի թիկունքի վարչության  հրշեջ-փրկարարական վարչությունում իրականացվում է տեխնիկական միջոցների նորացման աշխատանք: Զինված ուժերի հակահրդեհային ապահովումը չափազանց կարևոր է, քանզի այն ուղղված է մեր պաշտպանական միջոցների անվտանգ շահագործմանը: Հրշեջ ծառայությունների զարգացման և նորացման նպատակով այս տարվա առաջին կիսամյակում ձեռք են բերվել արդիական հրշեջ մեքենաներ: Այս նոր ձեռքբերումները պետք է պարտավորեցնեն առավել պատասխանատու կերպով իրականացնել ձեր ծառայողական պարտականությունները»,- իր ելույթում ասաց գեներալ-լեյտենանտը։

Միջոցառման ավարտին լրագրողների հետ զրույցում ԶՈՒ թիկունքի վարչության հակահրդեհային տեսչության պետ Սարգիս Մազմանյանն էլ վստահեցրեց, որ  ՀՀ զինված ուժերը կշարունակի համալրվել, իսկ այդ մեքնենաները կբաշխվեն հիմնականում պայթունավտանգ և հրդեհավտանգ զորամասերում: