ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ
Քաղաքականություն
14.06.2019 | 12:07Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում:
«Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ս. Քոչարյանի հետ», – ասված է Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ: