«Չեմ կարծում՝ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները մեզ խանգարեն»․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Բոլորը

Համոզված  եմ, որ Եվրամիության մեր գործընկերները շատ լավ հասկանում են տարածաշրջանի նրբությունները և վերջին զարգացումները հենց դա են ցույց տալիս։ Այս պահին Ադրբեջան-ԵՄ սպասվող համաձայնագրի կնքման մեջ խնդիրներ չեմ տեսնում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Ձևակերպումներից կախված կլինի, թե այդ համաձայնագիրն ինչ ազդեցություն կունենա ինչպես նրանց, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա»,- ասաց Եղոյանը:

Նրա խոսքով՝ եվրոպական ինտեգրման համար այս տարի Հայաստանում ոստիկանական, շրջակա միջավայրի պաշտպանության, գյուղատնտեսության, սպառողների շահերի պաշտպանության, արդարադատության համակարգերում փոփոխություններ պետք է լինեն։

Պատգամավորը հատկապես դատական համակարգի բարեփոխումներն ու անցումային արդարադատությունն առանձնացրեց․«2017 թվականին Եվրամիության անցկացրած հարցումների համաձայն՝ բնակչության 70%-ը դատական համակարգին չի վստահում։ Այդ թվի վրա պետք է աշխատել, դատական բարեփոխումներ իրականացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան