Թուրքիայում քննարկել են հայաստանցի միգրանտների հարցը

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ստամբուլի Բիլգի համալսարանում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում ներկայացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի և Բիլգի համալսարանի Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնի կողմից համատեղ կազմված զեկույց՝ Թուրքիայում հայաստանցի միգրանտների խնդիրների առնչությամբ. գրում է ermenihaber-ը:

Ուշադրության կենտրոնում հատկապես եղել են երեխաները։ Ուսումնասիրության շրջանակներում նաև հարցումներ են իրականացվել։ Հարցումներին ներգրավված են եղել 8-ից 11 տարեկան 102 և 12-ից 18 տարեկան 58 երեխա։ 8-ից 11 տարեկան երեխաների 73, իսկ 12-ից 18 տարեկան երեխաների 90%-ը նշել է, որ լավ կամ շատ լավ է հասկանում թուրքերեն։ 8-ից 11 տարեկան երեխաների 75, 12-ից 18 տարեկան երեխաների 81%-ը Հայաստանում է ծնվել։ Երկու տարիքային խմբի երեխաներն էլ հիմնականում բացի տնային գործերից ընտանիքին օգնելու նպատակով այլ տեղ էլ են աշխատում։ Ընդհանուր առմամբ նրանք հայտնել են, որ գոհ են կյանքի պայմաններից և իրենց անվտանգ են զգում։

Երեխաների համար կարևորագույն խնդիրներից է ուսումը։ Նրանց մի մասը մասնավոր կրթական հաստատությունների կառավարման ոլորտում 2012 թվականին իրականացված փոփոխությունների շնորհիվ կարողանում են որպես հյուր-աշակերտ մասնակցել Ստամբուլի հայկական դպրոցների դասերին, սակայն պաշտոնապես գրանցված չեն այդ դպրոցներում և դիպլոմ չեն ստանում։

Զեկույցի մեջ նշվում է նաև, որ Թուրքիայում բնակվող հայաստանցի միգրանտների թվի վերաբերյալ հստակ տվյալներ չկան։ Տարբեր պնդումներ կան թվաքանակի վերաբերյալ՝ 10 հազարից մինչև 70 հազար, սակայն իրական թիվը, ըստ զեկույցի, 15-20 հազարի սահմաններում է։

1990-ականներից սկիզբ առած արտագաղթի հետևանքով Թուրքիայում հաստատված հայաստանցիները որպես այդտեղ հաստատվելու հիմնական պատճառ նշել են Հայաստանում եղած գործազրկությունն ու աշխատանք գտնելու մտադրությունը։

Զեկույցում շեշտվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն էլ ավելի է դժվարեցնում հայաստանցի միգրանտների առանց այն էլ բարդ կացությունը։