Գյումրիի «Սասստեքս»-ում տեսչական ստուգումներ են. աշխատողների առջև, սակայն, գործարանի դռները շարունակում են փակ մնալ

Լուրեր

08.06.2026 | 22:58
Հայտնի է նոր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
Բոլորը

Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասում, Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ, տեսչական ստուգումներ են անցկացվում:  Տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգում են աշխատանքային պայմաններն ու անվտանգության նորմերին դրանց համապատասխանությունը:

«Ստուգումները սկսվել են, բողոքները բավականին շատ են, հիմա պետք է ամփոփեն արդյունքները: Կտորների նմուշներ վերցրեցին, հիմնականում ստուգում են աշխատանքի անվտանգության նորմերը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, որն անձամբ է հանդիպել տեսչական մարմնի ներկայացուցիչներին:

Արտադրամասի աշխատակիցներն իրենց հերթին հնարավորություն  ունեցան կրկին բարձրաձայնելու իրենց բողոքներն ու դժգոհությունները։

«Մենք մեր բողոքները գրեցինք թղթի վրա՝ ով ինչ բողոք ուներ։ Մտան ներս, շենքը ստուգեցին: Իրենք արդեն շենքը մաքրել էին, տարան, մաքուր վիճակով ցույց տվեցին։ Երբ շենքի դուռը փակ էր մեզ համար, հավաքարարները գալիս, ամեն օր մաքրություն էին անում։ Վտանգը կար, կանխատեսում էին, երևի, և իրենք իրենց ապահովագրեցին: Նախկինում մենք էինք հավաքարարներին խնդրում գալ, մաքրություն անել»,- մեզ հետ զրույցում ասաց ձեռնարկության աշխատակցուհիներից մեկը:

Աշխատակցուհիները, միաժամանակ, նշեցին, որ գործարանի շինարարության գծով պատասխանատու Ներսես Թաշչյանն առաջարկել է լրագրողների հետ զրույցներում նշել, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, և որ գործարանում ամեն ինչ կարգին է։

«Ներսեսը կանչել էր, ասում էր՝ եկեք կանչեք լրագրողներին, այս անգամ հակառակը խոսեք նրանց ներկայությամբ: Ասեք, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, մեկը մեկին չի հասկացել, վարպետ-տեխնոլոգները տվյալները սխալ են տվել, իրենք սխալ են հաշվարկել աշխատավարձը, այդպիսով սխալ է  եղել: Հրապարակավ ներողություն խնդրեինք, տնօրենի՝ Քրիստիանի կաշին փրկեինք ու գործարքային աշխատեինք»,- ասաց աշխատակցուհիներից մեկը՝ հավելելով, որ այս առաջարկից, բնականաբար, հրաժարվել են. «Մենք էլ ասեցինք՝ չէ, եթե մեր օրենսգրքով սահմանված է, որ շաբաթական 40 ժամ ենք աշխատում, պիտի պահեք մինիմալ աշխատարձը՝ 55.000-ը և ավելացնեք գործարքայինը։ Իրենք դրանից հրաժարվում են»:

Ինչպես նախորդ դեպքերում՝ այս անգամ էլ տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը «Սասստեքս»-ի ղեկավարությունից ոչ ոք ներկա չէր: Տնօրինությունը շարունակում է նաև խուսափել սեփական աշխատակիցների ու Շիրակի մարզպետի հետ հանդիպումից:

«Իրական ղեկավարությունից ոչ ոք չի գալիս, հարցին լուծում չի տալիս։ Խուսափում են հանդիպումներից։ Կոնտակտի, ինչպես միշտ, դուրս չեն եկել։ Երեկ իրենց պատվիրատուի տեխնոլոգը եկավ, մի կերպ խոսում էր, մի երկու բառով խոստացավ, որ նոր սարքավորումներ կտեղադրեն, աշխատողներն աշխատավարձը կստանան, կկարգավորեն այդ հարցը։ Բայց ինքն ի՞նչ կապ ուներ «Սասստեքսի» հետ՝ պարզ չէ, շատ տարօրինակ սխեմաներով են աշխատում»,- ասաց Շիրակի փոխմարզպետը։

Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասում տեսչական ստուգումները տևելու են մինչև հունիսի 21-ը։ Արդյունքների ամփոփումից հետո էլ կհստակեցվեն հետագա քայլերը:

«Տեսչական մարմնի ամփոփումից հետո, երբ ակտը  եղավ, արդեն կներկայացվի ավելի բարձր ատյաններ: Մինչև փոխվարչապետ, իմ կարծիքով, քննարկում կլինի: Վերջնական որոշումն իրենք են կայացնելու, որովհետև ներդրումային ծրագիրը իրենց կոմպետենտության շրջանակում է»,- ասաց Վարդան Գրիգորյանը։

Իսկ մինչ այդ, կարի արտադրամասի աշխատակցուհիներն ամեն աշխատանքային օր գնում են աշխատանքի ու բախվում գործարանի փակ դռներին:

Էմմա Չոբանյան