Տեղեկություն չունեմ, որ Սասուն Միքայելյանի հարցով ՔՊ վարչության նիստ պետք է հրավիրվի. Սիփան Փաշինյանը՝ Աբովյանի ընտրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը տեղյակ չէ՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը ծնունդով Կոտայքի մարզից է, Աբովյանի ընտրություններին աջակցե՞լ է ՔՊ-ի առաջադրած թեկնածուին, թե՞ ոչ։

«Միանշանակ չեմ կարող ասել, պետք է բուն տեղեկատվությանը ծանոթ լինեմ, որ հասկանամ և մեկնաբանեմ»,- ասաց Փաշինյանը՝ պնդելով, որ չի հիշում առաջադրված թեկնածուին վարչությունը միաձա՞յն է ընտրել, թե՞ ոչ։

Մամուլը գրում է, որ թեկնածուի հետ կապված քննարկումներ են եղել, որոշները դեմ են եղել նրա թեկնածությանը։ Երեկ էլ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ հետընտրական փուլում վարչապետի հետ որևէ քննարկում չի եղել այդ թեմայով, բայց վարչության նիստում, բնականաբար, քննարկվելու է այն համալիր իրավիճակը, որ արձանագրել են Աբովյանում։ «Իմ քայլի» պատգամավորը վստահեցրեց՝ տեղեկություններ չունի, որ այդ օրակարգով վարչության նիստ է հրավիրվելու։

Հիշեցնենք՝ հունիսի 10-ին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան