Հայկական կողմն աշխատում է ոչ փոքր մարտավարական նշանակության զենքերի ձեռքբերման ուղղությամբ․ՊՆ խոսնակ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.06.2019 | 11:21Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը ժամանակին Պաշտպանության նախարարությունն իրականացրել է եռանդով ու ազնվությամբ, որևէ կասկած թող չլինի. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ խոսքը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ընթացքում կատարված ուսումնասիրությունների մասին է։ «Այժմ ես սխալ եմ համարում կանխատեսումներ, ուղղություններ շեշտել և այլն»,- ասաց ՀՀ ռազմական գերատեսչության մամուլի պատասխանատուն։
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև զենքերի գնման գործընթացին՝ տեղեկացնելով, որ հայկական կողմը շարունակում է աշխատել ոչ փոքր մարտավարական նշանակության զենքերի ձեռքբերման ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։