Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի ճնշումը հասել է առավելագույնին և այլևս արդյունավետ չէ. Իրանի նախագահ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի ճնշման մակարդակը հասել է առավելագույնի և այլևս չի կարող արդյունավետ լինել: Նա հավելել է, որ երկրում շատ լավ իրավիճակ է՝ չնայած թշնամիների քարոզչությանը, գրում է ԻՌՆԱ-ն:

Նախարարների կաբինետի այսօրվա նիստում Ռոհանին նշել է նաև, որ անցյալ տարվա ընթացքում ԱՄՆ-ն աննախադեպ պատժամիջոցներ է սահմանել և պատմական ճնշում է գործադրել Իրանի վրա:

«Չնայած ճնշումներին և թշնամիների քարոզչությանը՝ մենք շատ լավ պայմաններ ունենք: Դա չի նշանակում, որ ոչ մի խնդիր չկա»,- ասել է Իրանի նախագահը և հավելել. «Անկասկած՝ այն, ինչ ԱՄՆ-ն արեց Իրանի ժողովրդի հանդեպ, տնտեսական ահաբեկչության ամենավառ օրինակներից է, և դա արձանագրվելու է պատմության մեջ: Բայց, չնայած այդ ճնշումներին, Իրանի ժողովուրդը դիմադրեց»:

Նշենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները զգալի լարվել են: Ամերիկյան իշխանությունները կոշտ պատժամիջոցներ են սահմանել Իրանի տնտեսության առանցքային ոլորտների նկատմամբ և շարունակում են ուժեղացնել պատժամիջոցային ճնշումը: ԱՄՆ-ն նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել:

Ի պատասխան՝ Իրանն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել ամերիկյան Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, իսկ ԱՄՆ-ն՝ «ահաբեկչությունը հովանավորող պետություն»: