Գուցե ես էլ եմ վատ աշխատել, մեր թիմն էլ․ Ռոմանոս Պետրոսյանը՝ Աբովյանի ընտրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 10:51
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը հայտնի են
30.03.2026 | 10:45
Թրամփը հայտարարել է, որ կարող է հեշտությամբ գրավել Իրանի Խարգ կղզին և կցանկանար «վերցնել Իրանի նավթը»
30.03.2026 | 10:37
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
30.03.2026 | 10:25
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
30.03.2026 | 10:14
Հրդեհ ավտոտնակում․ կա տուժած
30.03.2026 | 10:00
Իրանի ԱԳ նախարարը հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար
30.03.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 30-ի դրությամբ
30.03.2026 | 09:33
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կոտայքի մարզպետը դիմելու է ԱԺ նախագահին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի հարցով ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ Աբովյան քաղաքի ընտրություններում խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն, իր հովանավորյալ թեկնածուով հաղթեց։

«Սա բնորոշ էր նախահեղափոխական Հայաստանին, քանի որ կառավարող ուժը գերխնդիր էր դնում՝ տոտալ վերահսկողության տակ առնել բոլոր համայնքները։ Իսկ ռեգիոնալ քաղաքականության առումով, և մեր քաղաքական թիմի տեսակետից արձանագրեցինք դե յուրե պարտություն՝ պայմանավորված քաղաքացու քվեով»,- ասաց Պետրոսյանը։

Մարզպետը շարունակեց պնդել, որ այս պարտության մեջ նա տեսնում է արժանապատիվ քաղաքացու պարտությունը. «Հաղթող թեկնածուն, իր հովանավոր ԲՀԿ-ն այդ հաղթանակին հասնելու համար բազմաթիվ փորձեր են եղել կիրառել հին, քրեաօլիգարխիկ գործիքակազմեր, որոնցից մեկը՝ համարներով ու անուն-ազգանունով ցուցակը, մեր հանձնաժողովականի միջոցով վեր հանեցի։ Քրեաօլիգարխիկի հետ կապված փաստն այն է, որ հաղթած քաղաքապետի թեկնածուն ու շտաբը կառավարվում էր «Մուլտի գրուպ» կոնցեռնի և Գագիկ Ծառուկյանի անմիջական ու մերձավոր շրջապատի կողմից։ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը տեղամասերում ու տեղամասի շրջակայքերում էր, ինչպես նաև Աբովյանի ավագանու գրեթե բոլոր անդամները ենթաշտաբի պետեր էին, բայց ավագանու ինստիտուտը կոչված է վերահսկելու քաղաքապետին»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան