Սխալ սնունդը, ֆիզիկական պասիվությունը կարող են պատճառ լինել լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման համար․ մասնագետները՝ հիվանդացության պատճառների մասին

Լուրեր

08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 12-ը նշվում է Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օր։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ասիական միջազգային լյարդաբանական ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատահական չի գնացել նման քայլի:

«Ըստ վիճակագրության՝ աշխարհում բնակիչների 25-30 տոկոսը տառապում  է լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդություններով: Հիվանդությունների բեռը բավական ծանր է, իր տեղը չի զիջում լյարդի ախտահարումներին, մահացության ցուցանիշը բարձր է: Լյարդի ճարպակալումը համարվում է ռիսկի գործոն ոչ միայն լյարդում առաջնային ուռուցքի զարգացման հավանականության համար, այլև ստեղծում է պայմաններ օրգանիզմում տարբեր օրգանների ուռուցքագոյացման համար: Հենց այս բոլոր հատկանիշները հաշվի առնելով՝ նշվում է, որ այն համարվում է 21-րդ դարի ոչ ինֆեկցիոն էպիդեմիա»,- ասաց Ղազինյանը:

Նա նշեց, որ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդացության հայաստանյան տվյալների հավաքագրում դեռ չկա, սակայն նախնական տվյալներով, նման խնդրին բախվողների թիվը կազմում է 30-40 տոկոս:

«Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման խնդիր լինում է հիմնականում 45-ից բարձր անձանց մոտ: Ռիսկերն են շաքարային դիաբետը, նյութափոխանակության խանգարումը, ավել քաշը, բարձր ճնշումը և այլն»,- ասաց նա:

Ասիական միջազգային լյարդաբանական ասոցիացիայի անդամ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Արեքնազ Մխիթարյանն էլ նշեց, որ, որ լինում են նաև դեպքեր, երբ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման խնդիրներ ի հայտ են գալիս երիտասարդների, նույնիսկ երեխաների մոտ:

«Սխալ սնունդը, ֆիզիկական պասիվությունը կարող է պատճառ լինել լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման համար: Անհրաժեշտ է նախ և առաջ չհրաժարվել նախաճաշից: Օրվա մեջ ուտել ոչ թե մեկ անգամ, այլ 3-4: Նախապատվությունը տալ ոչ ճարպոտ ուտելիքներին, հրաժարվել գազավորված ըմպելիքներից, քիչ օգտագործել տապականեր, զբաղվել սպորտով կամ քայլել, վազել»,- ասաց  Մխիթարյանը: