ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ամեն ինչ ՌԴ-ից կախված չէ. Սերգեյ Կոպիրկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ռուսաստանը կարևոր և նշանակալի դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանը կարևոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում, այդ թվում՝ հենվելով ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ հարաբերությունների և Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերությունների վրա: Մենք գործում ենք Մինսկի խմբի ձևաչափում՝ համանախագահների կազմում»,- ասաց դեսպանը:

Նա հավելեց, որ Ռուսաստանը նաև առանձին քայլեր է ձեռնարկում՝ նպատակ ունենալով թույլ չտալ իրավիճակի սրում:

«Բանակցային գործընթացի կարգավորման համար ձեռնարկում ենք այն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք կարող ենք: Բայց պարզ է, որ հարցի վերջնական լուծումը հակամարտության կողմերի որոշումն է: Այստեղ Ռուսաստանի դերին պետք է հավասարակշռված մոտենալ. այն, իհարկե, նշանակալի է, բայց չի կարող փոխարինել երկու կողմերի գործողություններին: Ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, թերևս, այդքան էլ ճիշտ չէ»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը:

Մանրամասները՝ տեսանյութում: