ՏԱՐԱԿԱՐԾԻՔ.«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունն ինչպե՞ս կազդի լրատվամիջոցների գործունեության վրա

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

Եթե նախկինում անձնական տվյալներ հավաքելու և մշակելու արգելքը չէր տարածվում միայն լրատվամիջոցների և գրական գեղարվեստական ստեղծագործությունների վրա, ապա 2016 թվականի հունիսի 17-ից «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում արդեն լրագրողները ևս զրկվում են այդ հնարավորությունից։

Ուշագրավն այն է, որ լրատվամիջոցներն ու լրագրողական կազմակերպությունները օրենքի՝ ուժի մեջ մտնելուց միայն մեկ տարի անց են տեղեկացել փոփոխության մասին։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներից շատերն արդեն մտահոգություն են հայտնել, որ օրենքի փոփոխությունը հետագայում կարող է իրենց դեմ կիրառվել՝ սահմանափակելով լրագրողական հետաքննությունների շրջանակներում տեղեկություններ հավաքագրելու և հրապարակելու գործընթացը։

Ի վերջո՝ ինչո՞ւ է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում այս կարևոր փոփոխությունը կատարվել առանց շահագրգիռ կողմերի հետ քննարկումների, որն է այդ փոփոխության նպատակը և արդյոք այն չի դառնա զսպող գործիք լրատվամիջոցների համար։

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանի և «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Սեդա Ղուկասյան