Պարո՛ն Գորգիսյան, պետք է քթի ծակ ունենայիք ու հասկանայիք՝ այդ պատմությունը սուտ է․ Նիկոլայ Բաղդասարյանը՝ Գևորգ Գորգիսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը վստահեցնում է՝ սուտ է այն պատմությունը, թե իբրև փողոցում սևազգեստ ոստիկանները քաղաքացու են ծեծել։

«Պարո՛ն Գորգիսյան, էդ պատմությունը, ով որ Ձեզ պատմել է, սուտ է ասել․  բացառվում է 100 տոկոսով, որ ՀՀ-ում նման դեպքով մարդուն ճանապարհին բռնեն, ծեծեն, դնեն մեքենան։ Նման բան անգամ նախորդ իշխանության ժամանակ ՀՀ-ում տեխնիկապես էլ հնարավոր չէր․ նախորդ իշխանության ժամանակ, եթե ծեծեում էին, քաղմասում էին ծեծում, որ մարդ չտեսներ»,- ասաց  Նիկոլայ Բաղդասարյանը։

Պատգամավորը Գորգիսյանին խոստացավ ընդմիջմանը առավել մանրամասն բացատրել, թե ինչու նման բան հնարավոր չէր։

«Երևի նա, ով հորինել է, մասնագետ չի եղել, դուք էլ որպես պատգամավոր, տատուս ասած, պետք է հոտառություն՝ «քթի ծակ» ունենայիք ու հասկանայիք, որ դա սուտ պատմություն է, հետևաբար, կարծում եմ, այդպես պետք չէր դրամատիզացնել»,- ասաց Բաղդասարյանը։

Ի պատասխան՝ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ծեծը տեսանկարահանվել է, կա նաև քաղաքացու քթի կոտրվածքի մասին բժշկական տեղեկանք, որն այս պահին հանձնվում է համապատասխան մարմիններին։